Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլումը 2016թ․ ՀՀ ընտրական օրենսգրքում և դրանց իրականացումը 2017թ. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունները (ԸՄԴԱ) Հայաստանյան ընտրությունները դիտարկում են 1996 թվականից ի վեր, և այս առաքելությունների աջակցությամբ ընտրական օրենսդրությունը և ընտրությունների կազմակերպումը էականորեն փոփոխվել են:

 

Նոր ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված որոշ հանձնարարականներ հաշվի են առնվել, սակայն որոշ հանձնարարականներ պատշաճ չեն ընդգրկվել:

 

Այնուամենայնիվ մտահոգիչ էր ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում լայն քննարկումների բացակայությունը, որը կբերեր ոչ միայն օրենսգրքի բարելավմանը այլ նաև ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

 

2017թ. Ազգային Ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ օրենսգրքում արտացոլված հանձնարարականներից շատերը արդյունավետ կերպով չեն կիրառվել, իսկ հաշվի չառնված հանձնարարականները առավել քան անհրաժեշտ էին: Այդ հանձնարարականները, մասնավորապես, ընտրակաշառքի դեմ գործողությունների ձեռնարկման, քարոզարշավի ֆինանսական թափանցիկության նկատմամբ վերահսկողության ապահովման, ընտրական վեճերի արդյունավետ քննության վերաբերյալ և այլ հանձնարարականներ տեղ են գտել նաև 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում: Առաջիկա տարիներին՝ մինչև ընտրությունների հաջորդ մեծ փուլը, ՀՀ իշխանությունների կողմից այդ հանձնարարականների պատշաճ իրականացումը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ընտրական ինստիտուտի կայացման համար:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ