Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԻԵԴ-ը հերքեց Ռոբերտ Քոչարյանի հիմնական փաստարկը

September 21, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

 

2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ ակտիվիստների գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հրապարակած վճիռները կարևոր են Մարտի մեկի վերաբացված գործի հիմնավորումների տեսանկյունից: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Մուշեղ Սաղաթելյանի և Վարդգես Գասպարիի գործով ՄԻԵԴ կայացրած վճիռներին:

 

Հիշեցնենք, որ երեկ ՄԻԵԴ-ը հրապարակել էր 2008 թվականի մարտի 1-ին և դրան հաջորդած ժամանակահատվածում ակտիվիստներ Մուշեղ Սաղաթելյանի և Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված բռնությունների ու խոշտանգումների գործով երկու տարբեր վճիռներ: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ այս գործերով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Վճռներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է  Մուշեղ Սաղաթելյանին վճարել 20 հազար 600 եվ8ո, իսկ Վարդգես Գասպարիին՝ 4 000 եվրո գումար:

 

«Հստակ է, որ Եվրոպական դատարանը կոնկրետ Մուշեղ Սաղաթելյանի գործով արձանագրել է, որ Հայաստանում չի գործել իշխանությունների տարաջատման սկզբունքը: Իրավապահ մարմինների և դատարանների կողմից իրականացվել են մեկ կենտրոնից թելադրվող գործողություններ: Այս կառույցները գործել են ոչ թե իշխանության տարաջատման սկզբունքի հիման վրա, այլ գործել են որպես հետապնդող մարմիններ»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

 

Այսինքն, նրա խոսքվ, ըստ էության Հայաստանում իրավունքի գերակայության սկզբունքը չի գործել: Սա համակարգային այն հիմնական խնդիրի ախտորոշումն ու գնահատականն է, որը տվել է ՄԻԵԴ-ը: Նրա խոսքով՝ այս վճիռները մեկնարկային նշանակություն ունեն ընդհանրապես Մարտի մեկի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործի հիմնավորումների համար:

 

«Երբ որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է չքմեղանալ, թե ինքը տեղյակ չէ, Եվրոպական դատարանի որոշումը գալիս է հիմնավորելու, որ իշխանության տարբեր ճյուղեր միատեսակ վարքագիծ կարող էին ունենալ միայն մեկ կենտրոնից հրահանգի կամ թելադրանքի դեպքում: Այսինքն՝ հերքվում է Ռոբերտ Քոչարյանի հիմնական փաստարկը»,- հավելեց Սաքունցը:

 

Հարցին, թե պատահականությո՞ւն է արդյոք, որ ՄԻԵԴ-ն այս փուլում է հրապարակում այս վճիռները՝ հաշվի առնելով այն, որ Մարտի մեկի գործը վերաբացվել է, նոր քննություն է ընթանում, իրավապաշտպանը պատասխանեց, որ չի կարծում, թե պայմանավորվածություն կա:

 

«Այդ իրադարձություններից 10 տարի է անցել, սա բավական երկար ժամկետ է նույնիսկ Եվրոպական դատարանի համար: Չեմ կարծում, որ այստեղ կա պայմանավորվածություն ՄԻԵԴ և Մարտի մեկի վերաբացված գործով քննության մարմինների միջև: Պարզապես սա շատ ճիշտ ժամանակին հրապարակված վճիռ է, որը լուրջ հիմնավորում է հարուցված քրեական գործը»,- նշեց նա:

 

Անդրադառնալով պետական բյուջեից ՄԻԵԴ վճիռների համար փոխհատուցվող գումարների հարցին, Սաքունցն ասաց, որ դրա համար պատասխանատվության իր բաժինն ունի հասարակությունը:

 

“Պետական բյուջեն ձևավորվում է հարկատուների հաշվին: Եթե պետությունը չի իրականացնում իր գործառույթները, ապա պատվիրատուն, որն այս դեպքում ՀՀ քաղաքացին է, պետք է փոխի իշխանությունը: Եթե չես կարողանում փոխել, ուրեմն դու ես վճարում: Այս իրավիճակը նշանակում է, որ մենք պատշաճ չենք վերահսկել այդ մարմիններին, երբ նրանք կատարում էին սխալներ: Եվ այս թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ երբ պատասխանատվությունը վերցնում ես քո վրա, հասնում ես նրան, որ փոխում ես այն իշխանությանը, որը չի կատարում իր պարտականությունները: Իսկ առայժմ մենք վճարում ենք անարդարությունները հանդուրժելու համար”,- նշեց նա:

 

lragir.am

 

Դիտումներ՝ 661

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????