Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Кавказский Узел-ի անդրադարձը ադրբեջանցիների կողմից արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքը ԼՂ արգելափակելուն

April 7, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) ապրիլի 4-ինՇուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։ Քաղաքացիական խումբը, որը հիմնականում բաղկացած էր կանանցից, ծերերից և երեխաներից, ռուս խաղաղապահների երկու մեքենաներով ճանապարհվել է Հայաստանի Գորիս քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։ Նրանք մնացել էին Հայաստանում՝ Արցախի՝ արդեն 115 օր շարունակվող շրջափակման պատճառով։ Ընտանիքները կանգնեցվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, Շուշի քաղաքից ոչ հեռու, Ադրբեջանի կառավարական գործակալների («էկո»-ահաբեկիչների) կողմից: Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» ։ Այս մասին հայտնում է ԼՂ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 

 

Кавказский Узел-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը նշում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ անվտանգ ճանապարհ ապահովելու պարտավորությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, դրված է ռուս խաղաղապահների վրա։ Խաղաղապահ առաքելությունը շարունակում է չկատարել ստանձնած պարտավորությունները, քանի որ ադրբեջանցիները, ովքեր իրենց «էկոակտիվիստներ» են անվանում, կարողացել են խափանել Ռուսաստանի ողջ զինված առաքելությունը Արցախում, այն էլ երկար ժամանակ։ Նա ընդգծել է, որ, դատելով պաշտոնական հայտարարություններից, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է եղել Լեռնային Ղարաբաղի բնակիչների հայրենիք վերադառնալու վերաբերյալ, և խաղաղապահները պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները։ «Այս իրավիճակում, իհարկե, տարօրինակ է վստահել մի ուժի, որն արդեն 4 ամիս է՝ չի կարողանում կատարել իր պարտավորությունները, և չարժեր նրանց վստահել ի սկզբանե։ Ռուսական կողմը հրաշալի գիտեր, թե ինչ է լինելու, դրա համար էլ մարդկանց տարավ այնտեղ՝ ենթարկելով սպառնալիքների ու սադրանքների»,- նշում է իրավապաշտպանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ ։

 

Դիտումներ՝ 14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????