ՀՔԱՎ-ը հայտարարում է մրցույթ՝ Գրասենյակի վարչական օգնականի աշխատատեղի համար։
Հիմնական պարտականությունները
- Մուտքագրել Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունները
- Պահպանել և իրազեկել ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցը, աջակցել գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցմանը
- Կազմել ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրությունը
- Սկանավորել և պատճենել Կազմակերպության փաստաթղթերը
- Աջակցել ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքների իրականացմանը
- Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
- Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
- Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
- Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Դիմել՝ ուղարկելով հայերենով հետաքրքրության նամակ և ինքնակենսագրական (PDF ֆորմատ)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2025 թ.-ի հուլիսի 27-ը ներառյալ:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: