Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունները (ԸՄԴԱ) Հայաստանյան ընտրությունները դիտարկում են 1996 թվականից ի վեր, և այս առաքելությունների աջակցությամբ ընտրական օրենսդրությունը և ընտրությունների կազմակերպումը էականորեն փոփոխվել են:
Նոր ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված որոշ հանձնարարականներ հաշվի են առնվել, սակայն որոշ հանձնարարականներ պատշաճ չեն ընդգրկվել:
Այնուամենայնիվ մտահոգիչ էր ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում լայն քննարկումների բացակայությունը, որը կբերեր ոչ միայն օրենսգրքի բարելավմանը այլ նաև ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
2017թ. Ազգային Ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ օրենսգրքում արտացոլված հանձնարարականներից շատերը արդյունավետ կերպով չեն կիրառվել, իսկ հաշվի չառնված հանձնարարականները առավել քան անհրաժեշտ էին: Այդ հանձնարարականները, մասնավորապես, ընտրակաշառքի դեմ գործողությունների ձեռնարկման, քարոզարշավի ֆինանսական թափանցիկության նկատմամբ վերահսկողության ապահովման, ընտրական վեճերի արդյունավետ քննության վերաբերյալ և այլ հանձնարարականներ տեղ են գտել նաև 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում: Առաջիկա տարիներին՝ մինչև ընտրությունների հաջորդ մեծ փուլը, ՀՀ իշխանությունների կողմից այդ հանձնարարականների պատշաճ իրականացումը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ընտրական ինստիտուտի կայացման համար:
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ