Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շահույթ չհետապնդող #իրավապաշտպան կազմակերպություն է, ոչ թե փաստաբանական գրասենյակ։
Կազմակերպությունն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Մարդու իրավունքների և ազատությունների Եվրոպական կոնվենցիայով սահմանված մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքերում, սակայն ոչ բոլոր քաղաքացիներին, քանի որ կազմակերպության #մարդկային ու #ֆինանսական ռեսուրսները անսահման չեն, ավելին սահմանափակ են։ Առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
Որպես հավելում նշենք, որ կազմակերպության փաստաբանները ներկայումս ներգրավված են ընդհանուր
ներպետական դատական գործերում (51 վարչական գործ, 39 քրեական գործ, 33 քաղաքացիական գործ, 3 գործ հակակոռուպցիոն դատարանում) և 250-ից ավելի ՄԻԵԴ-ի դատական գործերում։ Այդ թվում ՀՔԱՎ-ը տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության շրջանակներում դատական գործեր ունի ՀՀ դատարաններում ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության։
Կազմակերպության #թիրախ խմբերն են
Զինծառայողներ, զորակոչիկներ և նրանց ընտանիքներ
Ռազմագերիներ, անհայտ կորածներ, հակամարտություններից տուժածներ և նրանց ընտանիքներ
Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքներ
Դատապարտյալներ, ձերբակալվածներ, կալանավորներ և նրանց ընտանիքների անդամներ
Թմրամիջոց գործածողներ և նրանց ընտանիքներ
Քրեական գործերում ներգրավված վկաներ, տուժածներ, կասկածյալներ, մեղադրյալներ և նրանց ընտանիքներ
Քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ
Ընտրողներ, դիտորդներ
Կրոնական փոքրամասնություններ
Քաղաքական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներ
Բռնի տեղահանվածներ