Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը մարված ճանաչեց պաշտոնատար անձի անփութության հետևանքով հաշվառման չվերցված անձի դատվածությունը

October 1, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Այսօր՝ 2018 թ․ հոկտեմբերի 1-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա․ Մկրտչյանի, բավարարեց Ս. Ե.-ի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի դիմումն ու մարված ճանաչեց Ս. Ե.-ի դատվածությունը:

Ս․Ե․-ը զինվորական ծառայության ընթացքում կատարված հանցագործության համար մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, միաժամանակ, դատարանը որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։ Հետագայում, սակայն, Ս․ Ե․-ը սահմանված կարգով հաշվառման չէր վերցվել և նրա նկատմամբ փորձաշրջան չէր սահմանվել իրավասու պաշտոնատար անձի անփութության պատճառով։ Ս․ Ե․-ն ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնում հաշվառվել էր միայն 2018 թ․ հունիսի 20-ին։

Դատարան ներկայացված դիմումում հիմքեր էին ներկայացվել Ս․ Ե․-ի դատվածությունը մարված ճանաչելու վերաբերյալ, և դատական նիստի ընթացքում Ս․ Ե․-ի շահերի պաշտպան Ս․ Սողոմոնյանը պնդեց ներկայացված դիմումը և խնդրեց բավարարել այն։

Դատախազն ու ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության ներկայացուցիչը դատարան չէին ներկայացել, բայց նախորդ դատական նիստին չէին առարկել դիմումի դեմ:

Դատարանը, դիմումի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և քիչ անց հրապարակված որոշմամբ բավարարեց դիմումը:

Դիտումներ՝ 1861

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????