Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատախազությունը որոշել է քրեական հետապնդման չենթարկել 17-ամյա պատանուն հարվածներ հասցրած քննիչին

June 2, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

17 տարեկան տղային հարվածներ հասցնելու համար Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը քրեական հետապնդման չի ենթարկվել, քանի որ զղջացել է։ Այս որոշումը կայացրել է դատախազությունը։

 

Ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին իրավապահները բացատրություններ տվեցին միայն այսօր, երբ համացանցում տարածվեց միջադեպի տեսագրությունը։ Անձայն կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը հարվածներ հասցնում հյուրանոցային համալիրի մատուցողին։

 

Ըստ Քննչական կոմիտեի, թեև դեպքը տեղի է ունեցել ապրիլին, բայց պատանու ընտանիքը իրավապահներին դիմել է միայն մեկ ամիս անց՝ մայիսի 10-ին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ֆիզիկական ներգործության հոդվածով, անչափահաս տղային տուժող է ճանաչել։ Բայց քանի որ բարձրաստիճան ոստիկանը զղջացել է, իսկ տղան էլ մարմնական վնասվածքներ չի ստացել, դատախազությունը որոշել է մեղադրանք չառաջադրել Արսեն Ղայթմազյանին։

 

Անչափահաս Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը մամուլից է տեղեկացել այս որոշման մասին։ «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկելու են որոշումը։ Ռաֆայելյանը քննչականի ու դատախազության այս որոշումը համարում է հովանավորչություն. - «Բնականաբար։ Երկրորդ տարբերակ չկա»։

 

Փաստաբանի խոսքով, հարբած ոստիկանը այդ օրը մեքենան կայանել է հյուրանոցի բակում, մոտեցել է տղային, հարցրել հյուրանոցի սենյակի մասին։ Եվ երբ լսել է, որ պետք է վճարի դրա համար, հարձակվել է տղայի վրա. - «Արազը հարցրել է, թե ինչ ժամակահատված եք ցանկանում մնալ, քանի որ հյուրանոցում գործող կարգի համաձայն, նախապես պետք է վճարումը կատարվի։ Էդ հարցի շուրջ վերջիններիս մեջ առաջացել է վիճաբանություն... Չի համաձայնել վճարել՝ նշելով, որ երբ ուզի, էդ ժամանակ էլ ինքը կվճարի»։

 

Դատախազը, հաշվի առնելով Արսեն Ղայթմազյանի զղջումը, նրա համագործակցությունը իրավապահների հետ, իրավապահների գնահատմամբ՝ ոչ ծանր հանցանքը, քրեական հետապնդում չի սկսել։ Մինչդեռ պատանու փաստաբանը պնդում է՝ զղջալու հանգամանքը տեղին կլիներ, եթե անհետևանք երկու հարված լիներ։ Պնդում է՝ իրավապահները մի շարք հանգամանքներ հաշվի չեն առել. - «Վնասվածքներ ունենալը պարտադիր չի։ Հանցակազմի համար բավարար է երկուսից ավելի հարվածը, որի ընթացքում վերջինս զգացել է ուժեղ ֆիզիկական ցավ։ Կատարվել է տասնվեց տարեկան անչափահասի նկատմամբ։ Բացի դրանից, պետք է հաշվի առներ վարույթն իրականացնողը, իմ կարծիքով, որ հանցանք կատարած անձը ենթադրյալ գնտվել է ալկոհոլի ազդեցության տակ»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատում է իրավապահներին. - «Եվ ոչ մի անգամ չպետք է գնալ նման թողտվության։ Այսինքն՝ մենք գործ ունենք բռի և բռնի ուժի պարտադրանքի և այդ պարտադրանքը և այդ կիրառումը օրինականացնելու փաստի հետ»։

 

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բարձրաստիճան ոստիկանի գործունեությունը դադարեցված է, ծառայողական քննություն է ընթանում։

Իրավապաշտպանը սա բավարար չի համարում, կարծում է՝ անչափահասի նկատմամբ պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանը պետք է հեռացվի համակարգից. - «Պետք է անթույլատրելի համարվի նման ոստիկանի գտնվելը ոստիկանության համակարգում»։

 

Իրավապաշտպանը տարակուսում է՝ անգամ երկու շարքային քաղաքացիների միջև հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում, իսկ այս դեպքի նման ելքը նշանակում է, որ իրավապահներն ակնհայտ հովանավորում են ոստիկանին. - «Դատախազը, որը հսկողություն է իրականացնում այդ քրեական գործի վարույթի նկատմամբ, նա էլ պատասխանատվություն է կրում։ Որովհետև դա վկայում է, որ պետությունը՝ հանձինս այդ դատախազի և հանձինս այդ քննիչի, կամք չեն դրսևորել արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի դեմ արդյունավետ պայքարելու առումով»։

 

Եթե անչափահաս Արազ Ամիրյանի փաստաբանի բողոքը բավարարվի և քրեական հետապնդում սկսվի, գործն էլ հասնի դատարան, ապա Դիլիջանի ոստիկանության քրեականի պետին կսպառնա կարճաժամկետ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով ազատազրկում կամ էլ երկու տարով ազատության սահմանափակում։

Դիտումներ՝ 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????