Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գրեթե 1,5 միլիոն դրամի փոխհատուցում ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի համար

May 3, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

2023 թ. փետրվարի 23-ին  ՀՀ վարչական դատարանը բավարարել է Գ․ Լ․-ի հայցը` պարտավորեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վճարել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասը՝ 1,447,442 դրամի չափով փոխհատուցումը։ 

 

2015-ին, զինվորական ծառայության ընթացքում՝ մարտական հենակետում Գ․Լ․-ն ստացել էր վնասվածք՝ հրազենային բեկորային վիրավորում հակառակորդի կողմից։ 2016-ին, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից ճանաչվել էր 2-րդ, 2017-ին՝ 3-րդ խմբի հաշմանդամ։ 2018-ին փորձաքննության ժամանակ Գ․Լ․-ն չի ճանաչվել հաշմանդամ՝ զրկվելով զինվորական կենսաթոշակից և ամենամսյա պարգևավճարից։ 

 

Գ․Լ․-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի՝ Գ․Լ․-ին 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչելուն պարտավորեցնելու պահանջով։ 2020-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է բավարարել հայցը։ Թեև հայցը բավարարվել էր, սակայն Գ․Լ․-ն  չէր ստացել 3-րդ խումբ տրամադրելու մասին որոշումը։ Ուստի դիմում էր ներկայացվել վարչական դատարան՝ կատարողական թերթ տրամադրելու մասին, որից հետո միայն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով Գ․ Լ․-ն ստացել էր հաշմանդամության 3-րդ խումբ տրամադրելու մասին որոշումը։Հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու մասին որոշումը ստանալուց հետո դիմում է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման համար, ինչը մերժվել էր, որից հետո նույն պահանջով հայցադիմում է ներկայացվել վարչական դատարան։

 

Դատական գործը տևել է 3 տարի, որի ընթացքում Գ․Լ․-ին չի վճարվել իրեն հասանելիք  զինվորական կենսաթոշակը և ամենամսյա պարգևավճարը, որոնց  հանրագումարը կազմել է  1,447,442 դրամ։   Արդյունքում՝  վարչական դատարանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավորվել է վճարել ամբողջ ժամանակահատվածի վնասը։ Դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, այս դեպքում, չվճարված կենսաթոշակի և պարգևավճարի խնդրին, նշել  է, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան։

 

Բավարարելով հայցը՝ դատարանը կայացրել է նախադեպային վճիռ, որի համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հայցվորին վճարի հաշմանդամության խումբը դադարեցնելուց հետո մինչև հաշմանդամության խումբը վերականգնելու ժամանակահատվածի հաշմանդամության զինվորական կենասաթոշակը և պարգևավճարը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատրաստած տեղեկանքը՝ <<Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում>> կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ

 

Եթե ունեք հարցեր կամ խախտվել են Ձեր իրավունքները, կապ հաստատեք մեզ հետ․

077342268

nmovsesyan@hcav.am

Դիտումներ՝ 135

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????