Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Գործող իշխանության պատասխանատվությունն առավել մեծ է, որ այս քվեարկությունն իրականացվի բացառիկ ազատ և արդար»

«Չի կարող ոչ մեկ ընտրակաշառք բաժանել կամ ընտրակեղծիքներ կատարել հանրաքվեի ժամանակ, որովհետև այժմ կա քաղաքական կամք պայքարելու ընտրական հանցագործությունների դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

Նա նշեց, որ բացի այդ,  Քրեական օրենսգրքի փոփոխություններով էապես փոխվեցին մի շարք արարքների համար նախատեսվող պատժաչափերը, դասվեցին ծանր հանցագործությունների ցանկին. ընտրակաշառք բաժանելու համար մինչև 6-7 տարի ազատազրկման կարելի է ենթարկվել, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ մինչև 8 տարի ազատազրկում, բացի այդ, իրավապահ մարմինները ստացան հնարավորություն օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները կիրառել այդ հանցագործությունների բացահայտման համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց. «Դատաիրավական համակարգի չբարեփոխված լինելը շատ լուրջ …, այդտեղ պետք է տեսնել, թե այդ գործիքները կարո՞ղ են արդյունավետ օգտագործվել, թե՞ ոչ»։

 

Նա նշեց, որ առաջիկա սպասվող հանրաքվեն թավշյա հեղափոխությունից հետո համազգային մակարդակով երկրորդ քվեարկությունն է, բայց որակեց որպես առաջին քննությունն իշխանության համար:

 

«Եթե Երևանի ավագանու ընտրությունները և ԱԺ արտահերթ ընտրություններն իրականացվեցին հետհեղափոխական անցումային ժամանակաշրջանում, հանրաքվեն ժամանակի տեսակետից իշխանության առաջին նախաձեռնությունն է: Հանրաքվեի առանձնահատկություն այն է, որ գործող  իշխանությունը քննություն է բռնելու ամբողջությամբ ազատ և արդար քվեարկության կազմակերպման տեսակետից»,- նշեց նա:

 

Ա.Սաքունցի խոսքով, գործող իշխանության պատասխանատվությունն առավել մեծ է, որ այս քվեարկությունն իրականացվի բացառիկ ազատ և արդար. «Վարչական ռեսուրսների տիրապետողն անցկացնում է քվեարկություն, կարելի է ասել ամեն մի քայլը գտնվում է խոշորացույցի հսկողության ներքո»:

Նա նշեց, որ բավական լուրջ մարտահրավեր ունեն. ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության շահարկումների մի ամբողջ պաշարի հետ գործ ունեն:

«Թացը չորից տարանջատելու այս դժվարությունը լուրջ մտահոգող գործոն է, որը ուղեկցելու է այս հանրաքվեին»,- ասաց Ա.Սաքունցը:

 

panorama.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ