Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հանրային աղմուկից հետո դատախազը որոշեց մեղադրանք առաջադրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային

June 5, 2023

Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավունքներ | Լրատվամիջոցները մեր մասին | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Պետական կառույցներ

Դեպքից միայն երկու ամիս անց ու միայն հանրային աղմուկից հետո դատախազը որոշեց մեղադրանք առաջադրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Ղայթմազյանին, ով տասնյակ հարվածներ էր հասցրել դիլիջանցի անչափահաս մատուցողին։

 

Հարբած վիճակում հյուրանոց հասած ոստիկանը բռունցքներով հարձակվել էր 17-ամյա Արազ Ամիրյանի վրա, երբ վերջինս ասել էր, որ նա սենյակի համար պետք է վճարի։

 

«Իր աշխատանքն ա կատարել, նենց չի, որ ինքն ա հարձակվել, նենց չի, որ եսիմ ինչ... ինքն իրա պարտականությունն ա արել աշխատանքի մեջ», - նշեց մայրը:

 

Արաքսյա Անտինյանը պատմեց՝ որդին դեպքից հետո օրեր շարունակ ընկճված է եղել, բայց եղելությունը չի պատմել վախից։ Երբ իմացել են, դիմել են ոստիկանություն. - «Ես տեղյակ չեմ եղել, ես իմ աշխատանքի ընդմիջման ժամին պատահական ինտերնետը բացել եմ ու տեսել հենց էդ»։

 

Ի սկզբանե Իջևանի դատախազությունը որոշել է գործը փակել, հիմնավորելով, թե ոստիկանը զղջացել է, անչափահասն էլ վնասվածքներ չի ստացել։ Ոստիկանությունն իր հերթին դադարեցրել էր նրա լիազորություններն ու հարցը համարել փակված։ Տղայի փաստաբանը սա հովանավորչության դասական օրինակ է համարում։

 

«Պատրաստ եմ ներողություն խնդրել մեր հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով միգուցե նաև հիասթափվել են իրավական համակարգի աշխատանքից», - ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը.

 

Այսօր Քյարամյանն ընդունեց, որ Իջևանի քննիչն իրենց մոտեցումներին հակառակ է գործել, խրախուսական նորմը չի կարող կիրառվել անչափահասների հանդեպ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ։ Մյուս կողմից, Քյարամյանը փորձեց մեղադրանքի սլաքն ուղղել դատախազության կողմը, թե նրանք են ոստիկանին քերական պատասխանատվությունից ազատել՝ զղջալու հիմքով։

 

Սաքունցն ընդգծում է՝ քննության այդ ելքը հենց Քյարամյանի ղեկավարած քննչական կառույցն է ապահովել

 

«Եթե նման միջնորդություն է ներկայացնում քննիչը, ապա դատախազը նույնպես իմ նշած չափանիշի հիման վրա պարտավոր էր չեղյալ հայտարարել, այսինքն մերժել քննիչի միջնորդությունը և պահանջել, որ քննությունը շարունակվի։ Պետությունը չի կատարել իր պարտավորությունը հանձինս քննիչի և դատախազի, ինչո՞ւ, որովհետև խոսքը վերաբերում է իրավապահ մարմնի ներկայացուցչին», - ասաց Սաքունցը։

 

Պատասխանատվությունը մեկը մյուսի վրա գցելու փոխարեն աշխատանքից պետք է ազատվեն երկուսն է, իսկ նրանց ղեկավարները պետք է հաղորդում ներկայացնեն հանցագործության մասին, ասում է իրավապաշտպանը։

 

«Հենց ինքը, նվազագույնը, պետք է հեռացնի աշխատանքից, միևնույն ժամանակ հաղորդում ներկայացնի, նյութեր ներկայացնի դատախազություն, տվյալ դեպքում, Հակակոռուպցիոն կոմիտե քրեական հետապնդում սկսելու, պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով», - ընդգծեց նա։

 

Անի Չատինյանը փաստում է՝ վերջին ամիսներին միայն նմանատիպ մի շարք դեպքեր են եղել

 

Իրավապաշտպան Անի Չատինյանը փաստում է՝ չնայած ոստիկանության բարեփոխումների մասին հայտարարություններին, վերջին ամիսներին նմանատիպ մի շարք դեպքեր են եղել. Էրեբունու դատարանում ոստիկանների հարձակումը փաստաբանների և նրանց պաշտպանյալների, անցած սեպտեմբերին «Եռաբլուրում» պատերազմի զոհերի հարազատների վրա, վերջերս էլ գիշերային ակումբի այցուլների նկատմամբ։ Որևէ դեպքով պատասխանատվության ենթարկված ոստիկան չկա, ասում է Չատինյանը։

 

«Որևէ մեկի նկատմամբ պատիժ, տույժ, ծառայողական քննությամբ ինչ-որ նյութերի նախապատրաստման արդյունքում նկատողություն դեռևս կիրառված չէ։ Բազմաթիվ դեպքեր կարող եմ վկայակոչել, շատ հեռու չգնալով, 2016 թվականի հայտնի իրադարձությունները, 18 թվականի հայտնի իրադարձությունները», - ասաց իրավապաշտպանը.

 

Երեկվա հանրային բողոքից հետո բարձրաստիճան ոստիկանին մեղադրանք է առաջադրվել անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։

 

Տղայի մայրը պնդում է՝ չեն ընդունել հաշտության առաջարկը և կպայքարեն մինչև Արսեն Ղայթմազյանը պատժվի օրենքի ողջ խստությամբ։

 

«Մենք՝ ծնողներս, իրան չենք ներել ու չենք ներելու: Իրան ոչ մեկը չի ներել, ու բողոքը մենք հետ չենք վերցնելու, պիտի դատվի», - ասաց տղայի մայրը:

 

 

Դիտումներ՝ 109

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????