Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն այսպես, մի քանի հստակ քայլեր, առանց որոնց չեմ պատկերացնում մեր հետագա զարգացումների անխոցելիությունը:

 

Քայլ 1

Քաղաքական գնահատական է տրվում ողջ նախորդ ժամանակաշրջանին՝ կառավարում, սահմանադրություններ, ընտրություններ, քաղաքական հետապնդումներ, կոռուպցիա, պատերազմ, հաղթանակ, մարդու իրավունքների խախտումներ, պետության զավթում, կոռուպցիա, աղքատություն, բնական ռեսուրսների թալան, կրթություն, արտագաղթ և այլն

 

Քայլ 2

Նոր սահմանադրության նախագծի մասնակցային մշակում՝ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովում, և լիովին ազատ ու արդար հանրաքվեով այդ սահմանադրության ընդունում:

 

Քայլ 3

Նոր անկախ դատական իշխանության ձևավորում

 

Քայլ 4

Անցումային արդարադատության հայեցակարգի մշակում և ընդունում:

 

Եվ մնացած քայլերը հերթականությամբ:

 

Ի վերջո ոչ լեգիտիմ սահմանադրության խարանից պետք է ազատվել, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:

 

 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր