Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միսակ Լազարյանի վերաբերյալ քննությունը պետք է իրականացվի Հայաստանում. մեր պատվի և արժանապատվության հարցն է

April 7, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

2011 թվականին ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Միսակ Լազարյանը ուրբաթ օրը դուրս է եկել հացադուլից և երեկ արդեն տեղափոխվել է իր խուց։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը տեսակցության էր գնացել Լազարյանին «Արմավիր» ՔԿՀ-ում։

 

Հիշեցնենք, որ Միսակ Լազարյանի հետ կապված աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը պատրաստվում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն արտահանձնել ՌԴ-ին, քանի որ սպանությունը տեղի էր ունեցել Ռուսաստանում, իսկ Լազարյանը հաշվառված է ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում և սպանության համար՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, հետախուզվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից:


Միսակ Լազարյանին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, ենթադրաբար սպանել է Ադրբեջանի Զումուրխաչ գյուղի բնակիչ Ջաբար Ալիևին:

 

ՀՀ իրավապահներին ներկայացած Լազարյանը հայտնել է, որ ինքը չի սպանել Ջ. Ալիևին, սակայն տեղյակ է դեպքից և պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վարույթ սկսելու դեպքում պատմել ամբողջ իրականությունը և պատասխանատվություն կրել ՀՀ օրենքներով: Ըստ Լազարյանի՝ ադրբեջանցի Ջ. Ալիևի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառն այն է եղել, որ վերջինս ռասսայական, ազգային և կրոնական շարժառիթներով հայ ազգի նկատմամբ պարբերաբար դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչն արտահայտվել է նրա կողմից պարբերաբար հայ ազգի ինքնությունը վիրավորող և հայ ազգի նկատմամբ թշնամական տրամադրվածություն ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելով ու տարածելով: Եվ չնայած այն բանին, որ Լազարյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ իրավապահներին, ամեն դեպքում հենց նույն օրը ձերբակալվել է, իսկ երեք օր անց՝ 2020 թվականի մարտի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատախազության միջնորդությունը բավարարելով՝ Լազարյանի նկատմամբ կիրառել է ժամանակավոր կալանավորում՝ 40 օրով, որի ընթացքում Ռուսաստանից ստացված հանձնման պահանջի հիման վրա նա պետք է հանձնվի ՌԴ իրավապահներին:

 

2020 թվականի ապրիլի 1-ին ՀՀ դատախազությունը միջնորդել է Մ. Լազարյանին երկու ամիս ժամանակով կալանավորել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ապրիլի 2-ին, ըստ փաստաբանի՝ անհիմն կերպով բավարարել է դատախազի բերած միջնորդությունը:

 

Բաբաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լազարյանի փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, բայց պետք է գտնվեն միջոցներ նրա խափանման միջոցը փոխելու, ապա նաև նրա արտահանձնման հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար։ «Կարծում եմ՝ պետք է գտնել ելքեր չափազանց խոհեմ այս երիտասարդի հարցը լուծելու համար, որ իր ընտանիքի պաշտպանության համար ադրբեջանցու հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնվել է այդ միջադեպի մեջ, ադրբեջանցին սպանվել է, և Լազարյանի համոզմամբ, ինքը սպանության հետ կապ չունի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ռուսաստանում Լազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա իրավապահների հետ երբեք խնդիր չի ունեցել, անգամ դիմում է գրել ՀՀ ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար, սակայն հենց այդ փուլում էլ հայտնվել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։ «Միսակ Լազարյանը հանցագործ հակումներ չունի։ Նա մեր բոլորի պաշտպանության կարիքն ունի։ Սա մեր պատվի և արժանապատվության հարցն է, և մենք ոչինչ չպետք է խնայենք նրան արժանի պաշտպանության տակ առնելու համար»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ պատրաստվում է շատ արագ կապվել գլխավոր դատախազի, ՄԻՊ-ի հետ՝ ելքերը քննարկելու և Միսակ Լազարյանին «այս մղձավանջից ազատելու համար։

 

Երեկ օրվա վերջում Բաբաջանյանը հանդիպել է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարևոր հանգամանք է արձանագրում, որ,
հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով վերցրած պարտավորությունները` խոշտանգումներից զերծ մնալու անձի բացարձակ իրավունքի պաշտպանությունը պետության կողմից, հաշվի առնելով ՌԴ-ում և հատկապես ազատազրկման վայրերում, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում, խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների տարածվածությունը և ՌԴ-ի կողմից որպես ԵԽ-ի անդամ պետություն իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը, անկախ կատարած հանցագործության բնույթից, որում մեղադրվում է անձը, նրա արտահանձնումը կարող է հանգեցնել ՀՀ-ի կողմից կոնվենցիայով սահմանված խոշտանգումներից զերծ մնալու անձի բացարձակ իրավունքի խախտմանը, որի համար պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետությունը։ «Արձանագրեմ՝ այս սկզբունքը որևէ կերպ պայմանավորված չէ անձի քաղաքացիությունից։ Քննությունը կարող է և պետք է իրականացվի ՀՀ-ում»,- պնդում է իրավապաշտպանը։

 

Հ․Գ. Ի դեպ, Բաբաջանյանն ասաց, որ Միսակ Լազարյանը ԵԿՄ անդամ է, Աջափնյակի մասնաճյուղում դիմում ունի ներկայացրած կառույցին անդամագրվելու համար։ 2016-ին էլ՝ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, ցանկություն է հայտնել որպես կամավորական մեկնել ռազմաճակատ, սակայն անձնագիր չունենալու պատճառով նրա դիմումը մերժվել է։

 

Հանդիպումից հետո Բաբաջանյանն ասաց, որ կարող է վստահեցնել՝ Հայաստանի դատախազությունն այս պահին համակողմանիորեն ուսումնասիրում է Միսաք Լազարյանի նկատմամբ հարուցված քրգործի մանրամասները։ «2012 թվականից սկսած վերջինիս կյանքի որոշ կարևոր դրվագներ, որից հետո որևէ կասկած չպետք է ունենանք, որ սույն գործով Միսաք Լազարյանի վերաբերյալ կկայացվի որոշում, որը համահունչ կլինի մեր պետության շահերին և մեր բոլորի սպասումներին։ Չափազանց կարևոր է, որ այս հանգրվանում, այս գործով մենք պահպանենք հանրային տրամադրությունների հանդարտություն և թույլ չտանք, որ այդ տրամադրությունները որևէ ձևով ազդեն գործի հանգուցալուծման վրա»,-ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ որպես ԱԺ պատգամավոր, խոստանում է կապի մեջ մնալ Արմավիր ՔԿՀ-ում պահվող Միսաք Լազարյանի և նրա պաշտպանի հետ։ Գործով որևէ բեկումնային փոփոխության դեպքում անմիջապես կտեղեկացնի լրատվամիջոցներին։

 

1in.am

Դիտումներ՝ 466

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????