Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընդդիմության ռեսուրսային բազան չի թողնում ձևավորել 2-րդ բևեռ, որն ի վիճակի կլինի զսպել իշխող ուժին. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

July 11, 2023

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ | Տեսադարան

Ազգային, պետական դիմադրողունակության հիմքերից են՝ սոցիալական համախմբվածությունը, տնտեսական կայունությունը, լավ կառավարումը, արդյունավետ ենթակառուցվածքները, ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում պատրաստվածությունը և արձագանքելու կարողությունը, հոգեբանական և սոցիալական, ինչպես նաև շրջակա միջավայրի կայունությունը։ Առանց այս գործոնների, առանց համակարգված և ամբողջական ռազմավարություն ձևավորելու, ավելորդ է խոսել ազգային դիմադրողականության մակարդակի բարձրացման մասին։ «Փոքր ոչ բլոկային պետություն. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային մոտեցումներ» աշխատության քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

 

Նա նաև կարևորեց ժողովրդավարական իրավական համակարգի կորելացիայի ընդգծումը․ «Պետությունը չի կարող դիմադրողունակ լինել՝ առանց իրվական և ժողովրդավարական համակարգերի ներդրման և ամենօրյա կատարելագործման»։

 

Քոչինյանի դիտարկմամբ՝ պետության դիմադրողունակության կառուցվածքի բաղադրիչներից է նաև կարողունակ ընդդիմությունը։

Հայաստանում կարողունակ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է երկկուսակցական համակարգ։

 

«Հայաստանում ընդդիմության ռեսուրսային բազայի ֆրագմենտացվածությունը լրջագույն խնդիր է, որը հնարավորություն չի տալիս ձևավորել 2-րդ բևեռ, որն ի վիճակի կլինի մարտահրավեր նետելու, հավասարակշռելու և զսպելու իշխող ուժին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

© factor.am

Դիտումներ՝ 25

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????