Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը Գերմանիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի զտման թեմայով զեկույցը

ՀՔԱՎ-ի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը հոկտեմբերի 9-12-ը Գերմանիայում, Լայպցիգ քաղաքում մասնակցել է  “Foundation of the Peaceful Revolution” կողմից կազմակերպված REVOLUTIONALE International Round Table Conference”-ին։ 
 
 
Մ․ Անտոնյանը հանդես է եկել զեկույցով՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հայերի էթնիկ զտման թեմայով։ Անտոնյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի կողմից 2023-ի սեպտեմբերին սանձազերծած հարձակումը, էթնիկ հայերի բռնի տեղահանումը, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը,  ինչպես նաև քննարկվել են հետագա հնարավոր անելիքները միջազգային դատական և քաղաքական հարթակներում։ 
 
 
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր