Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ի պաշտպանություն Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան ջանքերով հետապնդումների ենթարկվող «Շարժում» նախաձեռնությանը․ Հայտարարություն

May 8, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Համատեղ | Հայտարարություններ | Մամուլի հաղորդագրություններ

Ս․թ․ մայիսի 11-ին, առավոտյան 09:30-ին, փարիզյան Նանթեր արվարձանի դատարանում կայանալու է Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան՝ «Շարժումի» դեմ ներկայացված զրպարտության հայցի քննության առաջին դատական նիստը։

 

Ադրբեջանական դեսպանատունը «Շարժումին» մեղադրում է Ալիևի բռնապետության շահերը Ֆրանսիայում սպասարկող անձանց մասին սոցցանցերում հրապարակումներ անելու մեջ` որակելով դրանք որպես զրպարտություն։ Նախաձեռնությունից պահանջում են հրապարակումների հեռացում և վնասի ու ծախսերի փոխհատուցում 16.000 եվրոյի չափով։

 

«Շարժումի» հրապարակումները, ըստ տարածած մամլո հաղորդագրության, հիմնված են հրապարակված, ստուգելի աղբյուրների վրա՝ նպատակ ունենալով հանրության լայն շրջանակներին տեղեկացնել ադրբեջանական ազդեցության ցանցերի մասին։

 

«Շարժումը» ոչ կուսակցական ֆրանսահայ ակտիվիստների քաղաքացիական նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ Ֆրանսիայում զբաղվում է Հայաստանի և Արցախի խնդիրների բարձրաձայնմամբ, ինչպես նաև՝ 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց և համայնքների հետևողական աջակցությամբ։

 

Դատական հետապնդումների ենթարկելով «Շարժումին» ու նրա առանձին անդամներին՝ Ադրբեջանն այսպիսով փորձում է Ֆրանսիայի արդարադատության գործիքակազմի միջոցով լռեցնել ադրբեջանական ռեժիմին ուղղված քննադատությունն ու թուլացնել արտերկրում հայկական ձայնի ազդեցությունը: Նման քայլերով Ադրբեջանն իր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով փորձում է Ալիևի հակահայ ռասիստական քաղաքականությունը արտահանել Եվրոպա:

 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղհասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, սա գնահատում ենք որպես խոսքի ազատության և մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումներով հայտնի ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական նախաձեռնության նկատմամբ ճնշումների գործադրում:

 

Մենք դատապարտում ենք մեր հայրենակիցների նկատմամբ գործադրվող այս հետապնդումն ու սատարում «Շարժումին»` ադրբեջանական բռնապետության հանցագործությունների ու կոռուպցիոն գործարքների բացահայտման պայքարում։

 

Հայտարարությանը կարող են միանալ մեր դիրքորոշումը կիսող բոլոր համակիրները»:

 

«Շարժումի» պաշտոնական կայքը․ www.charjoum.org

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Գորիսի մամուլի ակումբ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ


Դիտումներ՝ 40

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????