Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Առաջին կարևոր քայլը կատարվել է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է. «2008թ. Մարտի 1-ի պետական ահաբեկչությունից տուժածների՝ սպանվածների հարազատներին, ծանր մարմնական վնասվածքներ ստացածների աջակցության մասին որոշումը հանդիսանում է պետության կողմից իր քաղաքացիների իրավունքների խախտումների նկատմամբ պատասխանատվություն կրելու փաստ: Իհարկե, նախորդ ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների թիվն անհամեմատ մեծ է՝ քաղբանտարկյալներ, խոշտանգումներից տուժածներ, զինված ուժերում սպանվածներ, որոնց փաստերով քննություն կամ չի իրականացվել կամ էլ կասեցվել են մեղավորներին չհայտնաբերելու կամ այլ պատճառներով, կամ էլ կարճվել են` իբր թե հանցակազմի բացակայության հիմքով: Եվ այս քաղաքացիներն էլ պետք է ճանաչվեն պետության կողմից որպես իշխանությունների ապօրինություններից տուժածներ: Բայց առաջին կարևոր քայլը կատարվել է»:

 

mamul.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ