Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԽԱԽՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

November 9, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

Ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունները, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, դրսևորումները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլև շարունակում են աճել, իսկ նման ապօրինություններ և մարդու իրավունքների խախտում թույլ տված ոստիկանության աշխատակիցները մնում են անպատիժ։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտել և դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց նկատմամբ դրսևորվող նման գործելաոճը և կոչ է անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու  մարդկային վերաբերմունքը։ 

 

Միաժամանակ, իրավական աջակցություն տրամադրելու մեր պատրաստակամությունն  ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած անձանց՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք  ենթարկվել են բռնությունների ոստիկանության բաժանմունքներում՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ համապատասխան անվճար իրավական աջակցություն ստանալու համար։

 

Մեզ հետ կարող եք կապվել՝ 

  • զանգահարելով կազմակերպության իրավաբաններին

093-81-92-75

091-20-09-71

  • գրելով մեր ֆեյսբուքյան էջին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտումներ՝ 466

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????