Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ոստիկանությունը հատուցում է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասը՝ ի կատարումն ՀՀ վարչական դատարանի վճիռների

May 10, 2023

Գայանե Առուստամյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ | Պատշաճ վարչարարության իրավունք | Ռազմավարական գործեր

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկու ռազմավարական գործերը հանգուցալուծվել են՝ հասնելով իրենց տրամաբանական ավարտին։ 2017 և 2018 թվականներին ՀՔԱՎ-ը, հանձին փաստաբան Անի Չատինյանի, ստանձնել էր համապատասխանաբար Գայանե Առուստամյանի և Սարգիս Պողոսյանի իրավունքների պաշտպանությունը։ Երկու դեպքում էլ քաղաքացիները բախվել էին ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին

 

2018-ին Պողոսյանի ներկայացուցիչ Չատինյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ոստիկանության։ Մասնավորապես՝ 2018-ին Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ոստիկանները ոչ իրավաչափ գործողությամբ Պողոսյանին բերման էին ենթարկել նույն բաժին և պահել այնտեղ ։ 2019-ին դատարանը բավարարել էր Չատինյանի հայցը՝ ոչ իրավաչափ ճանաչելով ոստիկանության գործողությունները։ Հիմք ընդունելով վարչական դատարանի որոշումը՝ դիմում էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ Պողոսյանին հասցված վնասի փոխհատուցումը ստանալու համար։ՀՀ ոստիկանությունը մերժել էր իրեն ներկայացված պահանջը՝ պատճառված վնասի հատուցում տրամադրելու հարցով։ Ուստի Պողոսյանի ներկայացուցիչ Չատինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պարտավորեցնելու Ոստիկանությանը հատուցել ոչ պատշաճ վարչարարությամբ պատճառված վնասը` 400000 ՀՀ դրամի չափով։

 

Վարչական դատարանը վճռել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության՝ «Վնասը հատուցելու դիմումը մերժելու մասին» որոշումը, և պարտավորեցրել է Ոստիկանությանը՝ Սարգիս Պողոսյանին ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը փոխհատուցել՝ 200,000 ՀՀ դրամի չափով։ Ոստիկանության կողմից վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ է թողել վարչական դատարանի վճիռը։  Ոստիկանությունը, պարտավորված լինելով կատարել վճիռը, սկսել է կատարման գործընթաց՝ ծանուցելով հայցվորին տրամադրել փոխանցման համար անհրաժեշտ տվյալները։  

 

Գայանե Առուստամյանի դեպքում ՀՀ վարչական դատարանը  դեռևս 2018 թ. դեկտեմբերի 18-ին մասնակի բավարարել էր հայցն ընդդեմ Ոստիկանության՝ իրեն վարչական ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով։  Այնուհետև պատճառված վնասը փոխհատուցելու համար Առուստամյանի ներկայացուցիչ Չատինյանը  դիմել էր ՀՀ ոստիկանություն։ Ոստիկանությունը, առանց որևէ իրավական հստակ հիմնավորման, մերժել էր դիմումը այն դեպքում, երբ Առուստամյանի նկատմամբ  արձանագրվել էին ենթադրյալ խոշտանգման  դեպքեր, որոնք ուղեկցվել էին հոգեբանական ծանր ապրումներով։

 

Գայանե Առուստամյանի դեպքում ՀՀ վարչական դատարանը  դեռևս 2018 թ. դեկտեմբերի 18-ին մասնակի բավարարել էր հայցն ընդդեմ Ոստիկանության՝ իրեն վարչական ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով։  Այնուհետև պատճառված վնասը փոխհատուցելու համար Առուստամյանի ներկայացուցիչ Չատինյանը  դիմել էր ՀՀ ոստիկանություն։ Ոստիկանությունը, առանց որևէ իրավական հստակ հիմնավորման, մերժել էր դիմումը այն դեպքում, երբ Առուստամյանի նկատմամբ  արձանագրվել էին ենթադրյալ խոշտանգման  դեպքեր, որոնք ուղեկցվել էին հոգեբանական ծանր ապրումներով։  

 

Դատարանը Առուստամյանի հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով ՀՀ ոստիկանությանը փոխհատուցել 100․000 ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված ոչ նյութական վնաս՝ հաշվի առնելով, որ 2018 թ․ դեկտեմբերի 18-ին արդեն օրինական ուժի մեջ էր մտել Առուստամյանի նկատմամբ Ոստիկանության կողմից կատարված գործողությունների ոչ իրավաչափ լինելու վճիռը, և որ հենց այդ գործողությունների արդյունքում է պատճառվել  հոգեկան տառապանք։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս գործով վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն վերաքննիչ վարչական դատարանը կայացրել է այն մերժելու մասին որոշում։ 

 

Թեև վկայակոչված գործերով դատարանները մասնակի են բավարարել պահանջվող գումարը, սակայն այդ մասով վճիռները չեն բողոքարկվել, քանի որ հայցվորները համաձայն են եղել բավարարված գումարի չափի հետ։

 

Նմանատիպ գործերը նշանակալից են, որովհետև խախտված իրավունքի ամբողջական վերականգնման համար կարևորագույն նախապայմանը՝ պատճառված վնասը փոխհատուցվել է։ 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ռազմավարական դատավարությունների շրջանակներում ՀՔԱՎ-ը դատարանների առջև բարձրացնում է հարցեր, որոնց ուղղությամբ կայացված վճիռները հետագայում կարող են կիրառվել նմանատիպ իրավահարաբերություններում։ Վկայակոչված գործերը հենց այդպիսինն են և այն անձինք, ում իրավունքները խախտվել են ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, կարող են ներկայացված դատական ակտերի վկայակոչմամբ հասնել հատուցման տրամադրման։  

 

Դատարանի այս երկու որոշումները նախադեպային նշանակություն ունեն։ Որոշումները կարող են զսպող ազդեցություն ունենալ ոստիկանության վարքագծի և ոստիկանության աշխատակիցների վրա։ Սակայն չենք կարող փաստել, որ կունենանք ակնկալվող ազդեցությունը, քանի որ հաճախ ենք բախվում նմանատիպ խնդիրների․ ոստիկանությունը ամեն օր իր գործողություններով խախտում է մարդու իրավունքները և ազատությունները՝ այդ թվում միջազգային կոնվենցիաներով երաշխավորված մարդու բացարձակ իրավունքը։ 

 

Եվս մեկ անգամ փաստում ենք, որ մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը հասնելը կամ խախտման փաստի ճանաչումը, այլև մարդու իրավունքի խախտման հիմքով բարոյական, ոչ նյութական վնասի փոխահատուցում ստանալը, առանց որի մարդու խախտված իրավունքը ամբողջական վերականգնված համարել չի կարելի։

 

Դիտումներ՝ 117

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????