ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել է խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այն խորհրդարանական լսումներին ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նախարարը նշել է, որ սահմանվել է կամավոր հասկացությունը, վստահեցրել է, որ օրենքը կնպաստի կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործակցությանը և մրցունակ աշխատաշուկա ունենալուն: Ըստ նախագծի՝ կամավորների հետ կկնքվի քաղիրավական պայմանագիր:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ մեծ աշխատանք է կատարվել՝ դրական քայլ համարելով այն, որ օրենսդրական նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով պետության ստանձնած միջազգային պարտավորությունները։ Փաստաբանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, նախագծում առկա են մի շարք խնդրահարույց դրույթներ ու կարգավորումներ, և ներկայացրեց իր դիտարկումները դրանց վերաբերյալ։ Մասնավորապես՝ Հակոբյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է այն, որ ըստ կարգավորումների՝ կամավորները աղետների վերացման աշխատանքներին չեն կարող մասնակցել՝ առանց պայմանագրի։ Փաստաբանը ներկայացրեց մի շարք առաջարկներ։ Մանրամասները՝ տեսանյութում։