Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Չպետք է հույս փայփայեն, թե միլիարդ կամ միլիոն դոլարի որևէ ներդրում կարող է որպես ինդուլգենցիա գործել անպատժելիության երաշխավորման համար․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

 

«Կարևոր և շատ կարևոր արձանագրում

 

Եթե նոր Հայաստանում որևէ մի մեծահարուստի կամ օլիգարխի կամ նրա ազգականի մտքով անցնում է, թե կարող է անպատիժ բռնություն կիրառել որևէ անձի նկատմամբ ու հղում կատարել որևէ հնարավոր հովանավորությանը, ապա նման մտածելակերպը և գործելակերպը ոչ միայն անհամատեղելի է ժողովրդավարական և իրավական պետության կայացման ու վերականգնման տրամաբանությանը, այլևս հենց դեմ է այդ տրամաբանությանը։

 

Չպետք է հույս փայփայեն, թե միլիարդ կամ միլիոն դոլարի որևէ ներդրում կարող է որպես ինդուլգենցիա գործել անպատժելիության երաշխավորման համար։

 

Սա էլ որպես ուղերձ իրավապահ մարմիններին, որոնք պետք է գործեն ոչ թե քաղաքական կամ միջպետական հարաբերությունների նպատակահարմարության տեսակետից, այլ զուտ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքին համաձայն։

 

Առայժմ այսքանը՝ ընդհանուր, իսկ ավելի կոնկրետ ավելի ուշ»։

 

medialab.am

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր