Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտարկման արդյունքները 12։00 դրությամբ

June 20, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հետևում է ընտրությունների ընթացքին ավելի քան 200 ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:

 

Առաքելության դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած:

 

Ստորև ներկայացնում ենք 208 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն իրավաբանների և շրջիկ խմբերի համակարգողների կողմից արձանագրված միջադեպերը:

 

Այսպես, դիտարկված ընտրատեղամասերից 6-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, մեկ դեպքում՝ գտնվել է երրորդ հարկում, իսկ 22 դեպքում՝ 2-րդ հարկում:

 

39 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

 

51 տեղամասերում առկա չեն եղել բրայլյան կաղապարներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հեշտությամբ կազմակերպել տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկությունը: 7 տեղամասում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։ 1 տեղամասում վնասված են եղել 13 համարի քվեաթերթիկները։ Մեկ այլ տեղամասում 15, 16, 17 համարների քվեաթերթիկների վրա բծեր են եղել: Քվեաթերթիկները փոխվել են, իսկ մեկ տեղամասում բացակայել են 4-րդ համարի կուսակցության քվեաթերթիկները, մեկ այլ տեղամասում բացակայել են 5-րդ համարի քվեաթերթիկները․ հանձնաժողովի նախագահը գնացել և բերել է։

 

Մեկ տեղամասում քվեատուփը եղել է վնասված և փակվել է ինքնասոսնձվող ժապավենով։

 

12 տեղամասում քվեախցիկը և ընդհանուր կահավորանքը եղել են այնպիսին, որ կարող էին խախտել քվեարկության գաղտնիությունը:

 

11 տեղամասերում մուտք են գործել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք, 4 դեպքում անձինք ներկայացել են որպես ընտրող, 4 տեղամասերում հանդիսացել են միևնույն կուսակցության/դաշինքի 3-րդ վստահված անձ:

 

Դիտարկված ընտրատեղամասերից 15-ում ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի 3-ական վստահված անձ: 12 ընտրատեղամասերում քվեարկության սենյակում առկա են եղել «24» համարով քարոզչական գրություններ: Մեկ տեղամասում հանձնաժողովի նախագահի հեռախոսին փակցված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն․ խնդիրը վերացվել է տարածքային հանձնաժողովի կողմից:

 

Բացի սա, Քաջարանի 35/56 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ՝ «Հայաստան» դաշինքի՝ թույլատրվածից ավելի՝ 3 վստահված անձ ունենալու շուրջ: Ընտրություններին մասնակցող այլ ուժերի ներկայացուցիչներ պահանջել են հեռացնել երրորդ վստահված անձին, ինչի պատճառով տեղի է ունեցել քաշքշուկ ու վիճաբանություն:

 

Մեկ տեղամասում դիտորդին փորձել են ներս չթողնել՝ պատճառաբանելով, որ կարող է ներս մտնել միայն 7:00-ից հետո։ Երկու ընտրատեղամասերում գտնվել են չհավատարմագրված դիտորդներ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունից: 7 տեղամասերում սահմանափակվել են դիտորդների իրավունքները՝ 4-ում սահմանափակվել է տեղաշարժվելու իրավունքը, 2-ում խոչընդոտել են նկարահանելուն, մեկում հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում էր արձանագրել խախտումները և վիճաբանություն էր սկսել դիտորդի հետ․ իրավիճակը շտկվել է, երբ դիտորդը փորձել է նկարահանել քարտուղարին:

 

7 տեղամասերում հանձնաժողովները պատշաճ չեն իրականացրել հերթափոխը որոշելու վիճակահանությունը կամ փոփոխել են դրա արդյունքները: 4 տեղամասային հանձնաժողովների նախագահներ, ըստ դիտորդների գնահատման, չեն տիրապետել իրենց գործառույթներին: Դրանցից երկուսում նրանց գործառույթներն իրենց վրա են փորձել վերցնել վստահված անձինք:

 

Հավելենք, որ մեր կողմից դիտարկվող ընտրատեղամասերում ամենից շատ վստահված անձինք ներկայացված են ՔՊ կուսակցությունից (132), «Հայաստան» դաշինքից (177), «Պատիվ ունեմ» դաշինքից (87) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (44):

 

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

Դիտումներ՝ 155

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????