Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

October 17, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

 

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 46 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:  

 

Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։

 

Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

 

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։

 

Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում:
 

5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

 

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն, բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։ Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ 

 

Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։ 

 

3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:

 

Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում: Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ: Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք:

 

Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն:

 

Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս: Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ:

 

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Դիտումներ՝ 156

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????