April 12, 2019
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ
Հաստիքի անվանումը
Իրավաբան/փաստաբան
Հիմնական պարտականությունները
- Կազմակերպություն դիմած քաղաքացիներին, մասնավորապես զորակոչիկներին և զինծառայողներին, իրավական խորհրդատվության տրամադրում, իրենց խնդիրների վերաբերյալ
- Թեժ գծով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, զանգերի գրանցում:
- Անհրաժեշտ դիմումների, բողոքների հայցադիմումների, (իրավական փաստաթղթերի) կազմում:
- Իրավաբանական բազայի լրացում:
- Կազմակերպության ռազմավարական դատավարական գործերի շրջանակներում անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում:
- Դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի (վարչական, քաղաքացիական և քրեական) շրջանակներում։
- Միջազգային զեկույցների համար իրավաբանական բաժնի գործերի շրջանակներում տեղեկատվության պատրաստում (սահմանված չափանիշներով):
- Մասնակություն Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը:
- Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Փաստաբանի որակավորում
- Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Պատրաստակամություն պաշտպանել կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
- Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
- Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
- Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59, աշխատաժամեր՝ 9:30-18:30:
Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ ք․ Վանաձորում իրավաբանի թափուր հաստիքի համար, մինչև 2019 թ.-ի ապրիլի 30-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիտումներ՝ 2767