Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիք

February 13, 2024

Գործունեություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրահարույց է գնահատում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այուհետ՝ Նախագիծ) ընդունումը։ 

 

Նախագծում որպես իրավական ակտի ընդունման հիմնավորում ներակայցվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությունը։ 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես նախագծի հեղինակ, մատնանշել է, որ հստակեցված չեն ծանուցւմների պատշաճ տրման ձևաչափերը, ինչպես նաև նախատեսված չէ հրապարակային ծանուցման միջոցով քաղաքացուն տեղեկացումը։

 

Նշենք, որ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելն  առաջացնում է քրեական պատասխանատվություն, հետևաբար ծանուցման եղանակներն էլ պետք  է համապտասխանեն ՀՀ քրեկան օրենսդրությանը։ 

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1741 կետի 2-րդ կետի համաձայն՝ անձի ծանուցումը կատարվում է՝

   1)  թղթային ծանուցագրով.

   2) էլեկտրոնային ծանուցագրով, իսկ 1744 հոդվածի 6-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել այդ եղանակով ծանուցագիր ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի գրավոր հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով: 

 

Ինչպես տեսնում ենք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարք կատարելու պարագայում հրապարակային ծանուցման հիմք։ Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրով սահմանված որևէ արարքի համար առնաձնահատուկ ծանուցման կարգ նախատեսելն ինքնին չի հետապնդում օրինական նպատակ։ 

 

Տվյալ դեպքում նախագծով ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային,  սահմանվել են ոչ թե «և»,  այլ «կամ» շաղկապով, տալով հնարավորություն կամահայտնությամբ ընտրել, թե ինչ միջոցով  կատարել ծանուցումը։

 

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչին մասնակցելու համար պետք է ապահովվի քաղաքացու պատշաճ ծանուցումը և անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր լինի ապացուցել քաղաքացու պատշաճ տեղեկացված լինելու փաստը, այսինքն պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ ապահովելու համար քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը։

 

Տվյալ դեպքում ՀՀ քրեկան դատավարությունը չի նախատեսում որևէ արարքի համար հրապարակային ծանուցման կարգ։

 

Ավելին, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում»:

 

Հատկանշական է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի կարգավորումները՝ հրապարակային ծանուցման հետ կապված, ըստ նշված օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  «(...) եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված (...)»:

 

Ինչպես տեսնում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մինչև հրապարակային ծանուցում կատարելը նախատեսում է մի շարք գործողություններ, և բոլոր միջոցները սպառելուց հետո միայն սահմանում հրապարակային ծանուցման պահանջ։ 

 

Ընդհանուր դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում կարող ենք տեսնել, թե քաղաքացիական, թե վարչական գործերով մեծ թվով բեկանված դատական գործեր՝ միայն անձի պատշաճ ծանուցումը չափահովելու հիմքով։

 

Հարկ է նկատել, որ օրենսդրական կարգավորումից ուղղակիորեն հետևում է, որ որպես պատշաճ ծանուցում օրենսդիրը դիտարկում է այնպիսի դեպքերը, երբ թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը, թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով, թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը, առկա է ծանուցվող անձի գրավոր նշած հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը:

 

  Վերը նշված իրավական կարգավորումները հաշվի առնելով, առաջարկում ենք պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները սահմանել փաստաթղթային՝ միաժամանակ համաձայնության դեպքում նաև օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային կարգով։

 

Դիտումներ՝ 293

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????