Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացու տարիքային աշխատանքային կեսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվեց ՀՔԱՎ-ի աջակցությամբ

September 13, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Սեփականության իրավունք | Սոցիալական ապահովության իրավունք

2023 թվականի մայիսի 11-ին Սոցիալական ապահովության իրավունքի խախտման հիմքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավաբանական խորհրադատվության է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ղ-ն։

 

Ա․Ղ-ն աշխատանքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածը (Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ)  դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն` տարիքային աշխատանքային կենսաթոշակի չնշանակման խնդրով։

 

Վերջինիս մերժվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի նշանակումը` հիմք ընդունելով աշխատանքային գրքույկում գործարանում աշխատելու նշումը ջնջումով գրված լինելու հանգամանքը։ Պատշաճ գնահատակնի չէր արժանացել այն գրառումը, որով հիմնավորվում է, որ ջնջումով գրառված տվյալների ուղղումները ճիշտ են և համապատասխանում են իրականությանը։

 

Արդյունքում՝ վերջինիս մերժվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի նշանակումը, քանի որ կենսաթոշակի նշանակման վարչության կատարած ուսումանսիրությամբ այն կազմել է 8 տարի, որը չի համապատասխանել օրենսդրի սահմանած դրույթներին։

 

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ չնշանակելու որոշումը կազմակերպության աջակցությամբ բողոքարկվել է, ըստ վերադասության, նշվել է, որ «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը։ 

 

Այսպիսով՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով ֆիզիկական անձանց կենսաթոշակ նշանակելը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում՝ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից կայացվող որոշման հիման վրա։ Այդ որոշումն էլ  տվյալ ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս անարգել օգտվելու իր` կենսաթոշակ ստանալու իրավունքից: Օրենսդիրը հստակ սահմանել է, որ կենսաթոշակ նշանակելու դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար տվյալ ֆիզիկական անձի կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը:

 

Սակայն քաղաքացու կենսաթոշակի նշանակման դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացրած որոշումը փաստացի չի եղել բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննության արդյունքում կայացրած որոշում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկվել է Ա․Ղ-ի տարիքային աշխատանքային կենսաթոշակ չնշանակելու որոշումը։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը կատարել է լրացուցիչ ուսումնասիրություն, որի արդյունքներով աշխատանքային ստաժում հաշվառվել է նախկինում չհաշվառված ժամանակահատվածը։ 

 

Այսպիսով՝ 2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում կայացվել է որոշում, որով ԱՂ-ին նշանակել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ այն ձեռք բերելու օրվանից։ Միևնույն ժամանակ նշվել է, որ նախորդ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակի գումարը կընդգրկվի կենսաթոշակի առաջիկա վճարման ցուցակում։

Դիտումներ՝ 345

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????