Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ես խիստ կասկածում եմ, որ այդ փաստաթղթերը մեկ օրինակով կարող էին լինել. Սաքունց

May 13, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հարցին: Օրերս հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախկին իշխանությունները հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, ընթանում  է ծառայողական քննություն: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ լրագրողներին ասել էր, որ նախորդ տարվա ամռանն են իմացել նյութերի ոչնչացման մասին:

 

«Թե ինչու ենք այդ մասին նոր իմանում, դա առանձին հարց է, որի պատասխանը պետք է հստակ ունենանք: Դա պայմանավորվա՞ծ էր նրանով, որ վարչապետին նոր են իրազեկել ԱԱԾ-ից, թե՞ ոչ: Այս հարցին պետք է պատասխանի կամ վարչապետը, կամ ԱԱԾ պետը: Բայց այն, որ ԱԱԾ պետը դեռևս անցած տարվա ամառվանից գիտեր, սա էլ մյուս հարցն է, թե ինչո՞ւ այդ մասին իմանալով մոտ մեկ տարի առաջ, այսօր է միայն վարչապետը հայտնում»,- ասաց Արթուր Սաքունցը:

 

Նրա խոսքով՝ շատ տարօրինակ է, որ վարչապետի կողմից ԱԱԾ նյութերի ոչնչացման մասին հայտարարությունից հետո գլխավոր դատախազն ընդհանրապես որևէ գործողություն չկատարեց: «Դա հաղորդում էր հանցագործության մասին, որը արդեն պետք է որպես հիմք ընդունվեր գլխավոր դատախազի կողմից, պետք է հարուցվեր քրեական գործ և քննությունը հանձնարարվեր Հատուկ քննչական ծառայությանը: Դա, ոչ թե տեղի է ունեցել կոլխոզի ֆերմայում, այլ պետական անվտանգության ծառայության մարմնում, և բնականաբար այդ փաստաթղթերի տիրապետողը եղել են պաշտոնատար անձինք: Հետևաբար, պաշտոնատար անձանց կատարած հանցավոր անգործության կամ գործողության արդյունքում է եղել դա»,- ասաց նա:

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ երբ  ԱԱԾ պետը հայտարարում է, որ ծառայողական քննություն է նշանակվել, պետք է հաշվի առնել այն, որ ծառայողական քննության նշանակումը չի կարող փոխարինել քրեական գործին: Եվ այդտեղ ակամա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երբ խոսքը վերաբերում է ԱԱԾ-ին, օրենքի կիրառման պատասխանատուն ոչ թե հանդիսանում է գլխավոր դատախազը, այլ ԱԱԾ պետն է որոշում՝ օրենքը կիրառել, թե՞ ոչ:

 

«Եվ այստեղ մենք գործ ունենք շատ տարօրինակ իրավիճակի հետ, երբ մի կողմից հայտարարվում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը սուպեր մարմին չէ, բայց մյուս կողմից փաստացի սուպեր մարմին է, երբ նրանում կատարված հանցագործությունների հիմքով խուսափում է քրեական գործ հարուցել գլխավոր դատախազը: Էլ սուպեր մարմինը ինչպե՞ս է լինում»,- ասաց նա:

 

Հաջորդ հարցը, Սաքունցի խոսքով, այն է, թե ոչնչացված փաստաթղթերն ինչ փաստաթղթեր են: «Այսինքն՝ մենք գործ ունենք մի մարմնի հետ, որը նույնիսկ իր փաստաթղթերը չի կարողանում տնօրինել: Ես խիստ կասկածում եմ, որ այդ փաստաթղթերը կարող էին այդպես հեշտությամբ կորչել, և ԱԱԾ-ն, թեկուզ ավտորիտար կառավարման պայմաններում, չունենար այնպիսի մեխանիզմներ, որպեսզի փաստաթղթերի արտահոսք չլիներ: Ես խիստ կասկածում եմ նաև, որ այդ փաստաթղթերը մեկ օրինակով կարող էին լինել, չունենալ որևէ պատճեն: Եվ ընդհանրապես, ժամանակի տեսակետից այսքան ուշ հրապարակայնացնելը ինձ մոտ հարցեր է առաջանցում՝ արդյոք ԱԱԾ-ում աշխատողները, որոնք մինչև այսօր աշխատում են, որևէ դերակատարում չունեն այդ փաստաթղթերի կորստի հետ: Առաջանում են առնվազն ԱԱԾ տնօրենի կոմպետենտության հետ կապված հարցեր»,- նշեց նա:

 

Այն պարագայում, երբ նյութերի կորստի հարցով ծառայողական քննություն է ընթանում, ըստ Սաքունցի, մեծ կասկածներ են առաջանում, որ փորձ է արվում այդ հանցագործությունը պարտակել և պահել ԱԱԾ շրջանակներում: Իսկ սա վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն ինչպես մնացել է փակ կառույց, այնպես էլ շարունակում է մնալ այդպիսին:

 

«Եվ այստեղ թափանցիկության ու հաշվետողականության մասին խոսելը դառնում է ավելորդ, որի մասին փորձում են տպավորություն ստեղծել: Ավելին, մենք ինչ գիտենք, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Եթե դրանք պետության անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր են, ապա դա ընդհանրապես խայտառակություն է, երբ այսքան ժամանակ այդ փաստը թաքցվել է: Մենք չգիտենք, թե անվտանգության տեսակետից ինչ վնասներ ու վտանգներ են առաջ եկել: Եթե դրանք փաստաթղթեր են, որոնք վերաբերում են ենթադրյալ մարդու իրավունքների խախտումներին, այդ դեպքում ևս մեկ հանցագործության հետ գործ ունենք»,- ասաց նա:

 

Սաքունցը նշեց, որ հարց է առաջանում՝ արդյոք այդ փաստաթղթերի կորստի հարցում շահագրգռված եղե՞լ է ԱԱԾ պետը: Վանեցյանը, նրա խոսքով, համակարգում տարիներ շարունակ աշխատած անձ է, նոր չէ: «Այսինքն՝ մենք ունենք շատ լուրջ հարցեր, որոնք վերաբերում են ԱԱԾ գործունեությանը, նրա նկատմամբ արդյունավետ, ոչ ձևական պառլամենտական վերահսկողությանը, հաշվետվողականությանը: Բայց այս խնդիրների չլուծվածությունը ռիսկեր է առաջացնում, թե ԱԱԾ գործունեության արդյունավետության, թե նաև պետության անվտանգության ապահովման տեսակետից: Սա լուրջ հարց է, որը գալիս է հիմնավորելու ընդհանրապես իրավապահ մարմիններում արմատական փոփոխություններ անելու ահրաժեշտությունը»,- հավելեց նա:

 

lragir.am

Դիտումներ՝ 709

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????