Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Շատ ավելի վատ իրենց համար». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե նման կերպ են փորձելու խոչընդոտել դատական նիստին քաղաքացիների մասնակցությանը, ապա շատ ավելի վատ իրենց համար:

 

Հաջորդ նիստերին արժե Ռ.Քոչարյանի նախագահության ժամանակ բոլոր ապօրինի ազատազրկվածները՝ քաղբանտարկյալները՝ զոլավոր հագուստի խորհրդանիշներով, սեփականազրկվածները՝ իրենց սեփականաշության վկայականների պատճեններով, սպանվածների հարազատները, իրենց հարազատի նկարներով և տարբեր պաստառներով հավաքվեն դատարանի շենքի մոտ և ցույց տան Ռ.Քոչարյանի նախագահության ընթացքում մարդու իրավունքների խախտումների ողջ համայնապատկերը:

 

Առանց որևէ գնահատականի, այլ պարզապես թվարկեն քաղբանտարկյալների անուն ազգանունները, սպանվածների, սեփականազրկվածների անուն ազգանունները, նշելով որ այդ բոլոր ապօրինությունների համար թիվ մեկ պատասխանատուն իրենց միակ տղամարդ հորջորջած Ռ.Քոչարյանն է:

 

Դե տեսնեմ, ինչ են ասելու այդ ամենի դեմ»:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր