Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը ՀՀ-ում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերի հասանելիության և մատչելիության տեսանկյունից․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

October 15, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2024թ․-ի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՔԱՎ գրասենյակի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը ՀՀ-ում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերի հասանելիության և մատչելիության տեսանկյունից» քննարկումը։ 2023թ․-ի հոկտեմբերի 1-ից ՀՔԱՎ գրասենյակը՝ Freedom House-ի, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation-ի և Շվեդիայի աջակցությամբ իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։ Հոկտեմբերի 14-ին մենք ներկայացրեցինք ծրագրի արդյունքները, խոչընդոտները և ունեցանք կառուցողական երկխոսություն արձանագրված խնդիրները լուծելու համար։

 

 

Քննարկման ընթացքում ՀՔԱՎ Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։
✅ Հոկտեմբերի 1-ից ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում 1️⃣2️⃣ կոնտակտային անձանց (յուրաքանչյուր մարզի համար մեկ կոնտակտային անձ, Երևան քաղաքում երկու կոնտակտային անձ) և 7️⃣ իրավաբանների ներգրավմամբ տրամադրել է իրավական աջակցություն ավելի քան 1900 բռնի տեղահանված անձի։
Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 4️⃣4️⃣4️⃣ գրություն և 3️⃣ հայցադիմում։
 
 
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 349 գրություն
• ՀՀ ներքին գործերի նախարարություն 47 գրություն
• ՀՀ առողջապահության նախարարություն 15 գրություն
• ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոն 17 գրություն
• ՀՀ գլխավոր դատախազություն 2 հանցագործության մասին հաղորդում
• ՀՀ արդարադատության նախարարություն 9 գրություն
• ՀՀ պաշտպանության նախարարություն 3 գրություն
• ՀՀ ֆինանսների նախարարություն (կենտորոնական բանկ) 2 գրություն
• ՀՀ ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան 3 հայցադիմում (2 դիմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջով։
• 1 դիմում երեխայի սերման փաստի պահանջով։
 
 
ՀՔԱՎ գրասենյակը, քննարկման շրջանակներում անդրադառնալով հաճախ հանդիպող խնդիրներին, բարձրաձայնել է արցախցիների բնակարանային ապահովման խնդրին։ Չատինյանը նշում է, որ բնակարանային ապահովման ծրագրին դիմելու համար ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջը խտրական վերաբերմունք է բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ։ Բռնի տեղահանված անձինք նշել են, որ ինչ-որ հարցի շուրջ, երբ ցանկացել են հեռախոսազրույց ունենալ պետական հաստատությունների աշխատակիցների հետ, գրեթե չեն կարողացել կապվել եւ պարզաբանում ստանալ իրենց դիմումների կամ ստացած մերժումների հետ կապված։
🔴Չատինյանի խոսքով՝ իրենց հետ հանդիպած արցախցիների ճնշող մեծամասնությունը տեղեկատվության հասանելիության խնդիր է ունեցել բնակարանային ապահովման եւ մյուս ծրագրերի մասին։ «Որքան էլ պետական մարմինները նշեն, որ իրազեկում իրականացրել են, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց հետ, ովքեր ինտեգրման խնդիրներ ունեն, ովքեր տեղափոխվելուց անմիջապես հետո ունեցել են նաեւ առողջական խնդիրներ»
 
 

 

 

ՀՔԱՎ գրասենյակը և Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը Արժանապատիվ աշխատանքի հիմա՛ ծրագրի շրջանակներում իրականացրել էին սոցիոգիական հետազոտություն։ Քննարկման բանախոսներից Լիանա Բալյանը՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի նախագահը քննարկման ընթացքում ներկայացրեց սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների վիճակին։ Հետազոտությունից որոշ հատվածներ՝ ստորև․

 

  • Բռնի տեղահանված եւ հարցումներին մասնակցած արցախցիների 42.9 տոկոսը նշել են, որ աշխատանք ունեն Հայաստանում։  Հարցվածների 68.5 տոկոսն ասել են, որ Հայաստանում ավելի ցածր են վարձատրվում, քան Արցախում։

  • Արցախցիների 79.4 տոկոսը Հայաստանում վարձակալությամբ են բնակվում

  • Հարցված արցախցիների մեծամասնությունը նշել են, որ իրենց ընտանիքի միջին ամսեկան եկամուտը 150-350 հազար դրամ է կազմում։

  • Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի վիճակը, հարցված արցախցիների 32.9 տոկոսն ասել են, որ վիճակը կվատանա, 19.3 տոկոսն ասել են, որ կտրուկ կվատանա, իսկ 15.5 տոկոսը նշել են, որ կտրուկ կլավանա։ Հարցված արցախցիների 52.8 տոկոսը նշել են, որ ցանկանում են աշխատել ու ապրել Հայաստանում։

  • Աշխատանքի հետ կապված ապագայի ի՞նչ պլաններ ունեք, հարցին հարցված արցախցիների 6.8 տոկոսն ասել է, որ պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, 7.6 տոկոսը նշել են, որ մտադիր են մեկնել այլ երկրներ, 12.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, 19.5 տոկոսը ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ, իսկ 52.8 տոկոսը նշել են, որ պատրաստվում են աշխատել ու ապրել Հայաստանում։

 

 

 

 

Դիտումներ՝ 817

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????