Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գրադարանում. Արթուր Սաքունց

March 15, 2019

Տեսադարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ  երբեմն բուն տեղեկատվությունը լսել հնարավոր չէ, քանի որ տեղեկատվական աղմուկ է և շատ դեպքերում գիտակցված:

 

«Օրինակ, մարտի մեկի դատավարության հետ կապված տարածվեց տեղեկատվություն, որ որոշակի նիստեր կարող են փակ լինել: Սա հանրային ընկալման մեջ կասկածներ առաջացրեց այդ դատական պրոցեսի հետ կապված»,- ասում է Սաքունցը:

 

Նրա խոսքով, նման տեղեկությունները հիմա շատ արագ դառնում են պատկերացում, և այդ երևույթի մասին աղճատված տեղեկատվական պատկեր է ստացվում. «Առանձին-առանձին կարող են ճիշտ լինել, սակայն ամբողջության մեջ ճիշտ չեն»:

 

«Ավանդաբար մենք դա անվանել ենք ոչ օբյեկտիվ, կիսաճշմարտություն: Իմ մոտ ակամա Ֆրանկենշտեյնն առաջ եկավ, մարմնի ամեն մի մասը մի մարդանման երևույթ էր, բայց պրոբլեմատիկ էր ընկալման համար: Առանձին իրական մասերից, բայց արհեստական ստեղծված մարմինն անգամ առանձին մասերը չի ներկայացնում ճշմարիտ»,- ասում է նա:

 

 

Որպեսզի հասկանաս փոքրիկ ճշմարտությունները, ըստ Սաքունցի, պետք է ֆրանգմենտացնես առանձին մասերը:

 

Նա տպավորություն ունի, որ գիտակցված են տեղեկատվական Ֆրանկենշտեյններ ստեղծում, որպեսզի մարդուն ապակողմնորոշեն իրականության նկատմամբ. «Սա լուրջ մարտահրավեր է, քանի որ հավակնում է իրականության վերաբերյալ քո պատկերացումները խեղաթյուրել, սա և՛ հոգենաբանական, և՛ իմացական, և՛ հարաբերությունների տեսանկյունից բավականին վտանգավոր երևույթ եմ համարում»:

 

Սաքունցը կարևորում է տեղեկատվություն կրողների պատասխանատվությունը, նրանք պետք է ոչ թե հերքեն, այլ ամբողջական պատկերը տան հասարակությանը։

 

media.am

Դիտումներ՝ 713

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????