Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը

Զեկույցն ամփոփում է 2015 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

 

ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ:

 

Հետազոտության հիմնական նպատակն է հաշվարկել իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը, մասնավորապես՝ ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության համաթիվը և ՀՀ Ոստիկանության վստահության համաթիվը:

 

Զեկույցում ներկայացված է տեղեկատվության հավաքման մեթոդաբանությունը: Առանձին անդրադարձ է արվել իրավապահ մարմինների կամայականության համաթվին, ոստիկանության վստահության համաթվին, ինչպես նաև ներկայացված է իրավապահ մարմինների նկատմամբ վերաբերմունքը և բնակչության անհանգստության մակարդակը:

 

Զեկույցը՝ այստեղ

Հավելված

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր