2025թ. փետրվարի 16֊ին կյանքից հեռացել է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի հիմնադիր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ցավակցում է Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Անուրանալի է Ավետիք Իշխանյանի դերը Հայաստանում իրավապաշտպան գործունեության կայացման և իրականացման գործում: