0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

«Եթե կան բողոքներ, ապա դրանք պետք է քննության առնվեն». Արթուր Սաքունցը՝ ապամոնտաժված սրճարանների մասին

March 15, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ տարիներ շարունակ բարձրաձայնվել են Օպերայի հարակից շրջանների կանաչապատման հետ կապված բազմաթիվ հարցերը, սակայն դրանց հակառակ այլ կարծիքներ չի եղել, ինչը ենթադրում է, որ գործ ունեն կատարված ապօրինության հետ, որը վերացնելու համար պետք է քայլեր իրականացվեն։

 

«Տեղյակ չեմ՝ Օպերայի հարակից սրճարանների տերերին ժամանակ տրվե՞լ է, թե՞ ոչ, որպեսզի նրանք ապամոնտաժեին սրճարանները, սակայն չեմ պատկերացնում, որ մարդիկ կարող էին ինքնակամ դրանք ապամոնտաժեին։ Հաստատ որևէ մեկը չի կասկածում, որ սովորական շարքային քաղաքացին, եթե ունենար նույնիսկ  1 մլն դոլար, ապա այդ տարածքում չէր կարողանա բիզնես դնել։ Այսինքն, այն, որ եղել է հովանավորչություն, ընտրողական մոտեցում՝ միանշանակ է, այն, ինչ բնորոշ էր նախորդ «սիստեմին»։ Ապօրինությունները չխոստովանելով պահանջներ դնելը որքանո՞վ է ճշմարիտ ու համաչափ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը։

 

Նրա կարծիքով՝ սրճարանների տերերին պետք է բացատրեին իրավիճակը, եթե չհասկանային, ապա  կիրառեին այն միջոցները, որոնք այսօր կիրառվեցին սրճարանների ապամոնտաժման ժամանակ։

 

Հարցին՝ շատ սրճարանատերեր նշում են, որ իրենց գույքը փչացրել են, արդյո՞ք այդ ճանապարհով պետք է կատարվեին ապամոնտաժման աշխատանքները, Ա. Սաքունցը նկատեց, եթե փորձում են դա շահարկել, ապա պետք է նախապես իրենց գույքը հավաքեին ու տանեին՝ իմանալով, որ սրճարաններն ապամոնտաժվելու են։

 

«Ես չեմ տեսել որևէ հայտարարություն, որ սրճարանատերերից մեկն ասի, որ պատրաստ է մեկ շաբաթվա  կամ 10 օրվա ընթացքում գույքն ինքնակամ հանել։ Ես էլ պնդում եմ, որ այդ գույքն ապօրինաբար են տեղադրել սրճարաններում»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Անդրադառնալով բողոքի ակցիայի մասնակիցների բողոքներին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ կիրառել են բռնություն, Արթուր Սաքունցն ասաց, որ իրադարձություններին որոշ չափով հետևել է լրատվամիջոցներով և տեղեկացել, որ քաղաքացի է վնասվածքներ ստացել։

 

«Այս դեպքերի առնչությամբ, իհարկե, պետք է դիմեն համապատասխան մարմնին, և Հատուկ քննչական ծառայությունն ամեն դեպքը քննության պետք է  առնի, թե որքանով են համաչափ եղել ոստիկանության գործողությունները։ Եթե կան բողոքներ, ապա դրանք պետք է քննության առնվեն, ես չեմ կարծում, որ ոստիկանությունն ամբողջությամբ գործել է համաչափության շրջանակներում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

168.am

Դիտումներ՝ 49

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը