Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող չափանիշներին և միջազգային լավագույն փորձին

January 17, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը և գործող ՀՀ քրեական օրենսգրքի խնդրահարույց դրույթները՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ճանաչված միջազգային չափորոշիչներն ու լավագույն միջազգային փորձը։

 

  • Քրեական պատասխանատվության սահմանումը դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար


Կազմակերպությունը դրական է գնահատում Նախագծում առկա որոշ մոտեցումներ, որոնք արտացոլում են ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես՝ խոշտանգման հանցատեսակի համար վաղեմության ժամկետների  վերացումը։ Ձևավորված և ճանաչված իրավական տրամաբանությունն այն է, որ խոշտանգման համար պատասխանատու պաշտոնատար անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի։  

ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը բացասական է այն մոտեցման հանդեպ, որով Նախագծի հեղինակներն անուշադրության են արժանացնում մարդու իրավունքների միջազգային իրավունքում (IHRL) ձևավորված իրավական դիրքորոշումները։ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելման վերաբերյալ միջազգային ստանդարտները լիարժեք ապահովելու համար խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով Հատուկ զեկուցողը խստորեն հորդորում է, որ պատասխանատու մարմիններն անհապաղ ձեռնարկեն միջոցներ՝ ուղղված Քրեական օրենսգրքի փոփոխմանը, որպեսզի քրեականացվեն «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» 1-ին և 16-րդ հոդվածներով նախատեսված գործողություններն ամբողջությամբ։  Հիշեցնենք՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքին (...):

Կազմակերպությունն առաջարկում է Նախագծով սահմանել քրեական պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար։

 

  • Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների  որակումը՝ որպես սահմանադրական  կարգի հիմունքների,  ժողովրդավարության  և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ

 

Ներպետական և միջազգային նորմերի համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ընտրություններն այս առումով ելակետային դեր են կատարում իշխանության ձևավորման և հետագա վերահսկման համար։ Պարբերական և իրական ընտրությունների միջոցով ազատ և արդար կերպով արտահայտված ժողովրդի կամքը բոլոր կառավարությունների իրավասության և լեգիտիմության հիմքն է

 

Ընտրական հանցագործությունների հանրային վտանգավորությունը մեծապես պայմանավորված է այն փաստով, որ ուղղակիորեն կամ ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու՝ քաղաքացիների իրավունքների սահմանափակումը կամ զրկումը խոչընդոտում է իրավական ժողովրդավարական պետության ստեղծմանըՈւսումնասիրության առարկա են դարձել նաև  ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները և դրանց պատժատեսակները։ 

 

Քանի որ ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները խախտում են սահմանադրական կարգի ու հիմունքների և պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշմամբ՝ ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները պետք է որակվեն որպես հանցագործություններ՝  ուղղված  սահմանադրական կարգի հիմունքներիժողովրդավարության և պետության անվտանգության դեմ։ 

 

Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակն առաջարկում է, ի թիվս այլոց, սահմանել նոր պատժատեսակ՝ ընտրություններում թեկնածու առաջադրվելու իրավունքից զրկելը։

 

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Հավելված 1

Հավելված 2

Դիտումներ՝ 1486

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????