Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունց. Մի հատ միամիտ հարց

April 17, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մի հատ միամիտ հարց

 

ԱԱԾ֊ն նախորդ համակարգային կոռուպցիոն իշխանության ժամանակ զե՞րծ է եղել կոռուպցիոն սխեմաներից, թե ոչ։

 

Աբսուրդի ժանրից կլիներ պնդումը, թե բյուրեղյա մաքրությամբ և երկաթյա սրտով դիմադրել են և պայքարել են կոռուպցիայի դեմ, չեն կատարել կոռուպցիոն հանձնարարություններ։

 

Ավելին, բազմաթիվ տեղեկություններ, ահազանգեր են եղել ԱԱԾ֊ի տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց կողմից թե քրեական ու կոռուպցիոն հանցագործությունների, թե ապօրինի հարստացման փաստերի մասին։

 

Այդ դեպքում, ինչպես է ստացվում, որ մինչ այժմ որևէ կոռեւպցիոն սխեմա չի բացահայտվել ԱԱԾ֊ի ներսում, մինչ այժմ ԱԱԾ֊ի որևէ պաշտոնատար անձի նկատմամբ մինչ այժմ գեթ մեկ քրեական գործ չի հարուցվել։

 

Անձեռնմխելիների կաստա՞ է, թե ինչպես։

 

Թե ոստիկանությունում, թե քննչական մարմիններում, թե պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։

 

Գուց, ԱԱԾ֊ն հրապարակային դասախոսություններ ներկայացնի կամ կազմակերպի հանրության լայն շրջանակների համար "Ինչպես զերծ մնալ կոռուպցիոն հանցագործություններից, համակարգային կոռուպցիոն կառավարման պայմաններում, և միաժամանակ մնքլ այդ կոռուպցիոն իշխանության հենասյուներից մեկը" թեմաներով իրազեկումներ։

 

Կարծում եմ շատ "անգնահատելի փորձը" ուսանելի կլինի բոլոր պետական կառույցների համար։

Սպասենք առաջին դասախոսությանը։

 

news-line.am

Դիտումներ՝ 768

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????