0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

2008թ․ մարտ 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները․ արտակարգ դրություն միայն Երևանում չի եղել

May 17, 2019

Այլ | Գործունեություն | Իրավունքներ | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Երեկ՝ 2019թ․ մայիսի 16-ին, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում վերջինս հայտարարեց, որ 2008թ․ մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն է հայտարարվել միայն Երևան քաղաքում, որը ՀՀ տարածքի 2 տոկոսն է, և այդ պարագայում, Ռ․ Քոչարյանի պնդմամբ, չի կարելի հայտարարել, որ սահմանադրական նորմերը դադարել են գործել ՀՀ տարածքում։

 

Ռ․ Քոչարյանի այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2008թ․ մարտի 1-ից հետո մինչև ապրիլը ներառյալ նախաձեռնած բոլոր հավաքներն արգելվել են Վանաձորի քաղաքապետի կողմից։

 

Մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Վանաձորի այլ բնակիչներ Վանաձորում մարտին և ապրիլին հավաքներ անցկացնելու հարցով Վանաձորի քաղաքապետին են դիմել 2008թ․ մարտի 3-ին, 20-ին, 21-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 30-ին և բոլոր դեպքերում մերժում են ստացել։

 

Հավաքներն անցկացնելու արգելքի որոշման հիմքում Վանաձորի այդ ժամանակվա քաղաքապետ Սամվել Դաբինյանը դրել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության պաշտոնական եզրակացությունները։

 

Իսկ 2008թ․ մարտի 4-ին հավաք անցկացնելն արգելելու իր որոշման  մեջ Ս․ Դարբինյանը, մասնավորապես, նշել է «Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաք Երևանում ս/թ մարտի 1-ին տեղի ունեցած ընդհարումները, որի արդյունքում  մարդկային կորուստ ունեցավ նաև Վանաձոր քաղաքի բնակչությունը և մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի  և մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետևանքներին, [….] որոշում եմ արգելել [….] հանրահավաքները»։

 

Հանրահավաքներ անցկացնելու իրազեկումները և Վանաձորի քաղաքապետի որոշումները (04-03-200821-03-2008, 04-04-2008) ներկայացնում ենք հղումներով։

 

Դիտումներ՝ 800

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը