Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք՝ Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ

September 20, 2016

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացրել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման 2015 թվականի ուսումնասիրություն: Նման ուսումնասիրություն Կազմակերպության կողմից իրականացվել է նաև 2014 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են 2015 թ. հուլիսին հրապարակված տեղեկանքում:

 

Ծրագիրը ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է 2014 թվականի փետրվարի 27-ին:

 

Ուսումնասիրությունն իրականացվել է պատասխանատու պետական մարմիններ ուղարկված հարցումների և պաշտոնական էլեկտրոնային աղբյուրների ուսումնասիրության միջոցով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրավասու մարմինները պատշաճ կերպով ուշադրության կենտրոնում չեն պահում Միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացումը, ինչն էլ բացասաբար է ազդել գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացման վրա:

 

2015 թ.-ին իրականացման ենթակա 56 գործողությունները գնահատվել են ըստ ակնկալվող արդյունքի, ըստ այդմ՝

 

Ինֆոգրամ

 

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ պատասխանատու մարմինների կողմից ոչ պատշաճ վերահսկողությունը, գործողությունների արդյունքների չափելի չլինելը, ինչը դժվարացնում է նաև դրանց գնահատումը, ավելին՝ մի շարք գործողությունների համար պատասխանատու մարմիններն իրենց հասցեատեր չեն համարում:

 

Վերոնշյալ և այլ խնդիրների առնչությամբ ներկայացվել են առաջակություններ:

 

Մանրամասները՝ տեղեկանքում

 

 

Դիտումներ՝ 4010

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????