0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Անկախ դիտորդ»: Երևանի ավագանու ընտրություններ 2017թ. մայիսի 14. վերջնական զեկույց

July 19, 2017

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները:

 

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. մայիսի 14-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտարկմանը մասնակցել են նաև Գորիսի մամուլի ակումբի կողմից հավատարմագրված դիտորդները։

 

Սույն զեկույցն ամփոփում է 60 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացված դիտորդության արդյունքները: 2017թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել զեկույցի աշխատանքային տարբերակի ներկայացումը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

 

Վերահաստատելով ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցում ներկայացված առաջարկությունները և ի լրումն դրանց՝ «Անկախ դիտորդ» դաշինքն առաջարկում է.

 

Օրենսդրորեն սահմանել ընտրախախտումների և ընտրակեղծիքների, հատկապես ընտրակաշառքների բաժանման և վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ հավաստի տվյալների ողջամիտ ծավալը, որի դեպքում կարող է չեղարկվել  թեկնածուի (այդ թվում կուսակցության) գրանցումը կամ ընտրության արդյունքները, Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում կայացնել ընտրակեղծիքների և ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ քննության համար տրամադրվող ողջամիտ ժամանակից հետո, Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնցով կկարգավորվի օպերատիվ լուծումներ պահանջող վարչարարության առանձնահատկությունները, կսահմանվի թեժ գծի ներդրման ինստիտուտը, հնարավոր կլինի ընտրական հանձնաժողովներին հասցեագրել էլեկտրոնային գրավոր դիմում/բողոքներ:

 

Դիտումներ՝ 1040

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????