Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի ու բարձրաձայնի ՌԴ-ում էթնիկ հողի վրա խտրական դրսևորումների մասին

August 2, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի աշխատակիցները ահազանգում են ազգային խտրականության հողի վրա աշխատանքը կորցնելու մասին։ Օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ նախօրեին հայտարարությամբ տեղեկացրել են, որ  բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցներին: «Ամեն ինչ սկսվել է 2018 թվականին: Առաջին «զտումն» անցկացվել է 2 ծառայություններում՝ Բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն և Ավիացիոն անվտանգության ծառայություն: Օգտագործել են վախի ու պարտադրելու մեթոդը, ապա նրանց, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատվել, կրճատել են՝ փոխելով ծառայության կառուցվածքը: Հայկական ազգանուն ունեցող թեկնածուներին կա՛մ չեն դիտարկում, կա՛մ պարզապես մերժում են՝ առանց որևէ պատճառի և հիմնավորման: Արդյունքում այդ երկու ծառայություններում առանց աշխատանքի է մնացել ավելի քան 70 մարդ, որոնց թվում՝ միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ և այլք: Այսօր ազգային հատկանիշով աշխատանքից ազատումների ալիքը տարածվում է օդանավակայանի բոլոր ծառայությունների վրա: Մինչև 2019 թ. սեպտեմբերի 1-ը պետք է ինքնակամ հրաժարական տանք, հակառակ դեպքում պարտադրում են տույժով կամ աշխատանքից ազատումով: Օդանավակայանի աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում կարգապահական այնքան տույժ են ստացել, որքան չի եղել օդանավակայանի ամբողջ պատմության ընթացքում»,- ասվում է աշխատակիցների հայտարարության մեջ։

 

Նրանց խոսքով՝ աշխատանքից ազատվածների փոխարեն տնօրինությունը ընտրում է առանց փորձի, կրթության և որակավորման մարդկանց, միայն թե նրանք չունենան հայկական արմատներ: Նույնիսկ հաշվի չեն առնում այն աշխատակիցներին, որոնք իրենց կյանքն են նվիրել ավիացիային, տասնյակ տարիներ անցկացրել Սոչիի օդանավակայանում՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, տարիքից: «Մենք և մեր բոլոր գործընկերները, ՌԴ քաղաքացի ենք, Սոչիի բնակիչ, հայրենասեր, նվիրված ավիացիային: խնդրում ենք  լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ խտրականությունը: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների և թոռների ապագայի կայունության մեջ: Այս խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել է, և եթե հաշվի առնենք նրանց ընտանիքներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս փաստն ամբողջովին ազգային հատկանիշով խտրական վերաբերմունքի դրսևորում է, որը Ռուսաստանի Դաշնությունում բացառիկ դեպք չէ: «Ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ իրենց զեկույցներում անդրադառնում են Ռուսաստանում հոմոֆոբիային, կրոնական, էթնիկ, սեռական և այլ հատկանիշներով խտրականության դեպքերին։ Դրանց հատուկ անդրադառնում է ռուսաստանյան հայտնի «Ագորա» իրավապաշտպան կազմակերպությունը։ Այնպես որ սա բացառիկ դեպք չէ, գործ ունենք խտրականության հերթական դրսևորման հետ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Նա նկատեց, որ հայաստանյան իշխանությունները ՌԴ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պետք է որ իրենց մոտեցումները մշակած ունենան։ Մասնավորապես, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որտեղ կարող են նման հարցերը բարձրաձայնվել, քննարկվել: «Կարվի դա թե չէ՝ ես խիստ կասկածում եմ, որովհետև, կարծես թե, այդ ԵԱՏՄ, ՀԱՊԿ՝ Պուտինյան կառույցներում ընդգրկվածությունը սահմանափակում է Հայաստանի իշխանություններին բարձրաձայնելու, հրապարակավ ներկայացնելու իրենց դիրքորոշումները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերհաժողովում մեկ այլ պետությունում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ, եթե, իհարկե, դա չի վերաբերում Ադրբեջանին կամ Թուրքիային։ Ցավոք սրտի, մարդու իրավունքների խախտումների դեպքերին որևէ անդրադարձ չկա, եթե դա վերաբերում է Ռուսաստանին։

 

Այստեղ կա քաղաքական զսպվածություն, որը ես համարում եմ անընդունելի և անհիմն այն տեսանկյունից, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է։ Այս հարցերի  բարձրացման լավագույն հարթակը կարող էին լինել ԵԽԽՎ-ում ՌԴ-ում խտրականության նման դրսևորումների մասին բարձրաձայնումները։ Չնայած նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման հարթակներում նման խտրականությունների մասին հրապարակային չի բարձրաձայնվել։ Նոր իշխանոթւյունները պետք է կոտրեն ժառանգություն մնացած այդ տխուր վարքագիծը և սկսեն բարձրաձայնել խտրականությունների մասին»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Ինչ վերաբերում է բուն Սոչիի դեպքին, Սաքունցը նշեց, որ որպես ավելի արագ արձագանք խտրականության այս դեպքին՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է բարձրաձայն խոսել այդ մասին, ԱԳՆ-ն կարող է արձագանքել կատարվողին, որ պետությունը ըստ էթնիկ պատկանելության խտրական դրսևորման դեպքեր է արձանագրում։ «Բայց որպեսզի նման դեպքերի նկատմամբ արձագանքը ընտրողաբար չլինի, հարկավոր է, որ ՀՀ-ն, որպես ժողովրդավարական և իրավական պետության հայտ ներկայացրած պետություն, կարողանա իր հստակ դիրքորոշումը ներկայացնել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ առհասարակ, ոչ թե միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեպքում»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

Դիտումներ՝ 633

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????