Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քոչարյանը պոլիտբյուրոյական մտածելակերպից դուրս չի եկել. Նա մնացել է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմի մակարդակի

June 15, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի gրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի ասածներին, նկատեց, որ Քոչարյանը հերթական անգամ անթաքույց ու հրապարակավ հայտնում է, որ ինքը իր ողջ մտածելակերպով և բնույթով, գաղափարախոսությամբ, արժեքներով հանդիսանում է  հակաժողովրդավարական և հակաքաղաքակրթական, և դա պայմանավորված է իր իսկ խոստովանությամբ իր գաղափարական հոր՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած  քիմիայով։

 

«Քոչարյանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը բացառապես չունի որևէ օրակարգ, քան ազատությունների սահմանափակումը, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, որն արդեն իսկ դրսևորվել է նրա նախագահության օրեք։ Մի բան, որ Քոչարյանը այդպես էլ չի հասկանում, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում և միջոցով։ Բայց դա իրենք չեն ուզում, որովհետև ինքը միայն իրեն է տեսնում որպես պետության գոյության երաշխավորը և իր անձնական նկատառումների վայր է տեսնում, որը հիմնված է բռնությունների, սահմանափակումների, համակարգային կոռուպցիայի վրա։ Միայն ժողովրդավարությունը կարող է երաշխավորել թափանցիկ կառավարում, իրավունքի, օրենքի գերակայութուն»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ վերջիվերջո Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում մի պարզ օրինաչափություն, որ աշխարհը, քաղաքակրթությունը անցել է ժողվորդավարության զարգացման ճանապարհով տոտալիտար, ստրկատիրական կառավարումները տապալելու ուղղությամբ։  «Սա է կարմիր թելով անցնող  տրամաբանությունը։ Իսկ ինքն իր ողջ տրամաբանությամբ հակամարդկային, հակաժողովրդավարական, հակամարդկային է և չի հասկանում, որ ինքը իր աջակիցների հետ միասին այլևս անելիք չունի Հայաստանում»,-ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպանը Քոչարյանին հիշեցնում է նրա նախագահության օրոք մարդու իրավունքների խախտումների փաստերը, ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, որոնք հիմնականում վերաբերել են հիմնարար ազատությունների, կարծիքի ազատ արտահայտման, հավաքների ազատությունների սահմանափակումներին։ «Իր կառավարման օրոք հետապնդումների փաստերը արձանագրված են ՄԻԵԴ-ի կողմից, մի կառույցի կողմից, որին ժամանակին ինքը այնպիսի գնահատական էր տալիս, թե «պալիտ բյուրո է»։ Քոչարյանը պոլիտբյուրոյական մտածելակերպից դուրս չի եկել։ Նա մնացել է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմի մակարդակի։ Նա ոչինչ էլ չի սովորել։ Այդ մարդը ընդունակ չէ սովորելու»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

Դիտումներ՝ 73

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????