Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաջորդ քայլը ո՞րն է լինելու՝ Մոսկվան իր ներկայացուցի՞չն է ունենալու ԱԺ-ում ու կառավարությունում

May 10, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանն ու Ռուսաստանն այնուամենայնիվ ստորագրեցին դեռևս 2019 թվականից բանակցվող՝ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը: Հատկանշական է, որ անցյալ տարի մայիսի 1-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր COVID-19 համավարակի պատճառով Ռուսաստանի հետ կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի կնքման գործընթացի դանդաղեցման մասին:

 

«Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ», – Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ փաստաթուղթը կարևոր ներդրում է ունենալու «այդ զգայուն ոլորտում համագործակցության մեջ»։ Լավրովը խոսեց նաև այս հարցում էլ ավելի առաջ գնալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այն քննարկվելու է նաև «բազմակողմ ձևաչափերի շրջանակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում:

 

2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել էր, որ Հայաստանի բիոլաբորատորիայում ռուս մասնագետների մուտքի մասին հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են: 2020 թվականի մայիսին Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ հուշագրի նախագիծը չի նախատեսում որևէ կողմի իրավունք մուտք գործելու լաբորատորիա կամ միակողմանի վերահսկողություն իրականացնել դրանց նկատմամբ:

 

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցությունը  Հայաստանի վրա միշտ եղել է, պարբերաբար՝ ուժեղացել ու դարձել առավել ցայտուն՝ Հայաստանի կենսական շահերի, ինքնիշխանության  վերականգման վճռական քայլերի ժամանակ.«Կրեմլը նման պահերին իր բոլոր լծակներն օգտագործել է՝ կասեցնելու այդ գործընթացները։Հիշեցնեմ՝ 2013 թվականի ամենացայտուն օրինակը, երբ ԱլԳ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվեցինք ու որոշեցինք միանալ Եվրասիական տնտեսական միությանը։ Թե՛ այս պատերազմի և թե՛ ապրիլյանի ժամանակ Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Սաքունցի դիտարկմամբ՝  բիոլաբորատորիաների  հետ կապված հարցը ցայտուն օրինակ է, թե ինչպես կարելի է չեղած տեղը, առանց որևէ հիմքերի, չունենալով բացարձակապես որևէ հիմնավորում և իրավունք, ռուսական կողմը հայաստանյան իր տեղական ագենտների միջոցով, հիբրիդային պատերազմին բնորոշ բոլոր գործիքներով՝ այդ թվում նաև ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով, կեղծիքներով այդպիսի մի շարժում սկսեց, որ իբր այդ հակահամաճարակային կենտրոններում վերականգնված ու վերափոխված լաբորատորիաներով ինչ-որ կենսաբանական զենքի մշակումներ են անում։ Նորից եմ կրկնում՝դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց Ռուսաստանը դրանով փորձեց Հայաստանի  վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու գործիք ստեղծել։ Ցավոք սրտի, պատերազմից հետո հաջողվեց այդ գործիքի ևս մեկ ձևավորում և այսուհետ իրենք մեր պետության տվյալ ինստիտուտում  կարող են տեսչական կամ վերահսկողական այցելությունների իրավուք ունենալ»։

 

Նրա խոսքերով՝ այս հուշագիրը վկայում է հայկական կողմի ինքնիշխանության ակնհայտ թուլացման մասին և նաև հարց է բարձրացնում. «Հաջորդ քայլը ո՞րն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշանակելու է լիազոր ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության խորհրդարանու՞մ, ինչպես իրենց Պետդումայում ունի։ Կամ  գուցե իր ներկայացուցիչն է նշանակելու Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունու՞մ, որն էլի տեսչական վերահսկողություն է իրականացնելու։Մենք գիտենք, որ առանց այն էլ ՝ դա իր վերահսկողության ներքո է, բայց  հիմա  կարո՞ղ է դրան իրավական կարգավիճակ տրվի։ Արդյոք ունենալու է ներկայացուցչություն ոստիկանությունում կամ գուցե կառավարությունում նիստերի ժամանակ ներկա լինի ՌԴ ներկայացուցիչը։ Գուցե պետք է իր առանձին  ներակայացուցիչն ունենա Զինված Ուժերում տեսչական վերահսկողության կարգավիճակով։ Ուզում եմ հասկանալ, թե որն է նման գործողությունների տրամաբանական շարունակությունը, որովհետև ինքն աբսուրդ է ու անհեթեթություն է ինքնիշխան պետության տեսակետից»։

 

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ սա նաև հակասահմանադրական է, որովհետև նույնիսկ այդ հուշագրի կարգավիճակը միջպետական հարաբերությունների ոլորտին վերաբերող հարց է ու անկախ անվանման բնույթից պետք է համապատասխան վավերացում ունենա Ազգային ժողովից.«Մենք արդեն այնպիսի փուլ ենք անցնում, որ նույնիսկ Ազգային ժողովը  չի հանդիսանալու պետության ինքնիշխանության երաշխավորներից մեկը, որ հանձինս միջպետական պայմանագրերի կամ հարաբերություններում ինչ-որ խնդիրների վերաբերյալ պայմանավորվածությունների հիման վրա կնքված որևէ համաձայնություն չպետք է քննարկման առարկա դառնա Ազգային ժողովում։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է այս տրամաբանության շարունակությունը՝ մինչև ու՞ր։ Այս ամենը ավարտ ունենալու՞ է, թե ո՞չ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

1in.am

Դիտումներ՝ 38

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????