Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետությունը մասնատում են նեղ խմբային շահերի համար․ անցյալին պետք է տրվի քաղաքական գնահատական

May 11, 2019

Տեսադարան

Մամուլը ակտիվորեն քննարկում է վերջերս տեղի ունեցող իրադարձությունները, որոնք, այսպես թե այնպես, կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է հզոր ընդդիմադիր ուժերի համախմբման մասին, որոնք պետք է առաջիկայում լուրջ դիմադրություն ներկայացնեն Հայաստանի գործող իշխանությանը և նշել է, որ ինքը ներգրավվելու է այդ ընդդիմության շարքերում, բայց չի նշել՝ ինչ ձևաչափով: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն ուժերը, որոնք կարող են մարտահրավեր նետել Հայաստանի իշխանությունների, և ովքե՞ր են նրանք, որոնք կարող են, Ռոբերտ Քոչարյանի հետ, լուրջ դիմադրություն ցույց տալ ներկայիս իշխանություններին՝ հաշվի առնելով նաև հասարակության վերաբերմունքը նույն Քոչարյանի անձի հանդեպ: «Առաջին լրատվական»-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը մասնավորապես ասաց. «Այդ հարցի միջոցով մենք արձանագրում ենք Հայաստանում ներկա իրավիճակի բուն էությունը:

 

 

Այդ առումով ես հարցը կբաժանեի երկու մասի. մեկը՝ Ռոբերտ Քոչարյան՝ որպես սիմվոլիկ կերպար, ոչ թե անձ, որով, ըստ էության կարելի է ներկայացնել ամբողջ նախորդ ժամանակահատվածի իշխանությանը՝ մինչև թավշյա հեղափոխությունը, և այդ իշխանությունը բնութագրող երևույթ որպես՝ որպես անձնավորություն, և երկրորդ հարցը արդեն թավշյա հեղափոխությունից հետո մեր քաղաքական համակարգի հետ կապված խնդիրներն են, որի բուն հիմքում ընկած է իշխանություն-ընդդիմություն ձևաչափը: Բայց ամենահիմնական խնդիրը պետության տեսլականի խնդիրն է՝ ինչպիսի պետության կայացման խնդիրը: Այդ պետություն ասածը ներառելու է արդեն բազմիցս նշված՝ արժանապատիվ քաղաքացու կարևորությո՞ւնը, և պետություն՝ քաղաքացո՞ւ համար, թե՞ էլի՝ քաղաքացի՝ պետության համար: Այս հարցերն են ինձ համար չափանիշը՝ որպես իրավապաշտպանի»:

 

«Եթե թավշյա հեղափոխությունից հետո նախորդ իշխանությունը, որի սիմվոլն է Ռոբերտ Քոչարյանը, մերժված  է, բայց մերժված լինելով հանդերձ հավակնություն ունի քաղաքական դաշտում դերակատարում ունենալու, ապա ես պնդում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո ինչ-որ մի բան չի արվել, երբ որ նա կամ նախկին իշխանությունները իրենց բարոյական իրավունք են վերապահում հանդես գալու որպես քաղաքական սուբյեկտ»,- նշեց նա:

 

1in.am

Դիտումներ՝ 592

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????