Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԳՇ պետի՝ Պնախարարի առաջին տեղակալի ամրագրումը լուրջ ռիսկեր ունի

Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները, ի դեմս ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման»,-ասել է Պապիկյանը:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

 

Սաքունցը կարծում է, որ ԳՇ պետի՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ամրագրումը լուրջ ռիսկերի ունի և չի նպաստում ԶՈՒ քաղաքական չեզոքությանը:

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ՊՆ-ն ամբողջությամբ պետք է լինի քաղաքացիական ծառայության հիմա վրա․ «Պաշտպանական գերատեսչությունը չի ստեղծել քննարկումների այն հարթակը, որ նկատառումները ներկայացվեին»:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ