Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե Սերժ Սարգսյանը լիներ, ապա այսպիսի հարցեր չէին առաջանալու․ Սաքունց

July 4, 2019

Տեսադարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը համարեց ոչ թե Սահմանադրական դատարանի ճգնաժամ, այլ հենց Սահմանադրության ճգնաժամ. «Որովհետև Սահմանադրությունը՝ իր ձևակերպումներով, իր մոտեցումներով, նախ՝ ամբողջովին կապակցված է եղել և ստեղծվել է Սերժ Սարգսյանի՝ նախագահից վարչապետ անցնելու իշխանության ապահովման նպատակով, և երկրորդ՝ Հանրապետական կուսակցության՝ որպես կայուն քաղաքական մեծամասնության փաստի հիման վրա: Այսինքն՝ գործող Սահմանադրությունը կարող է գործել, լուծումներ տալ, եթե իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը»:

 

Մեր զրուցակցի խոսքով՝ Սահմանադրությունը չի տալիս իրավական որևէ լուծման հնարավորություն. «Եվ հիմա Վահե Գրիգորյանը դիմում է սահմանադրական մարմիններին՝ նկատի ունենալով, որ կառավարություն-ԱԺ կոնսենսուսի, համաձայնության միջոցով լուծում տրվի այս հարցին»:

 

Սաքունցը ևս մեկ աբսուրդ մատնանշեց. «Անունով Սահմանադրության երաշխավոր հանրապետության նախագահը Սահմանադրությամբ ոչ մի լծակ չունի. իշխանության բոլոր լծակները կենտրոնացված էին սուպերվարչապետի ձեռքում, որն այլևս Սերժ Սարգսյանը չէր: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե Սերժ Սարգսյանը լիներ, ապա այսպիսի հարցեր չէին առաջանալու»:

 

Այս իրավիճակում Արթուր Սաքունցը լուծման միակ տարբերակը համարում է Սահմանադրությունը փոխելը. «Եվ վե՛րջ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

 

1in.am

Դիտումներ՝ 563

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????