Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան
Անվտանգության ապահովման միակ միջոցը ՀՀ Զինված ուժերն են, մինչև Բաքուն պատասխան չստանա, որևէ բանակցություն արդյունք չի տալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Սաքունցի խոսքով՝ ունենք ռեսուրսների տարբերություն, ՀՀ-ն պարտավոր է անվտանգության բաղադրիչը լրացնել այլ պետությունների հետ համագործակցելով․ «Հայաստանը պարտավոր է անվտանգային այլ տարբերակներ գտնել, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Անվտանգային այլ տարբերակներ գտնելն անխուսափելի է․ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն չեն կարող ՀՀ անվտանգության երաշխավորը լինել»: