ԶՈՒ գլխավոր շտաբը փոխեց ներքաղաքական պատկերը: Արմատական ընդդիմությունը խաղադրույքը դրել էր ռազմական հեղաշրջման վրա, սակայն Օնիկ Գասպարյանը գնաց ոչ թե փողոց, այլ իրավական ճանապարհով՝ դատարան: իհարկե արձանագրելով, որ շարունակում է մնալ քաղաքական ղեկավարության հետ հակադիր դիրքում: Ինչ զարգացումների սա կբերի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ: