Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Այս ամենի հետևում երևում են հակահեղափոխության «ականջները». Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում

Աշխատանքային շաբաթը մեկնարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի սկանդալային հոդվածի շուրջ քննարկումներով։ Օրակարգում կրկին, մեծ հաշվով, վարչապետի և ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական հարաբերություններն են։ Պարզվում է՝ նախկինում վարչապետի և ԱԱԾ տնօրենի ընտանիքները եղել են անմիջական շփումների մեջ։ Հիմա ԱԱԾ տնօրենի անունը կապվում է վարչապետի ընտանիքի անդամների դեմ հակաքարոզչության կազմակերպման հետ։ Անկեղծ ասած, թեման արժանի էր անտեսման, եթե չլիներ այս ամենի թիկունքում թաքնվող հակահեղափոխության ուրվականը:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը և իրավապաշտպան  Արթուր Սաքունցը:

 

Արթուր Սաքունցը նկատեց, որ Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ ներկայացրել է պաշտոնը թողնելուց հետո իր հայտնի հայտարարությամբ: Իրավապաշտպանի խոսքով՝ մինչ այդ Վանեցյանին հայտնի դեմք էր դարձրել իշխանությունը: «Համակարգում պետք է գործեն մեխանիզմները, ոչ թե դոսյեները,- ընդգծեց իրավապաշտպանը՝ կարևորելով հաշվետվողականության մեխանիզմը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

1in.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ