Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ խոստացված վեթինգը չիրականացնելը նշանակում է, որ կառավարությունը հրաժարվում է հրապարակայնորեն ստանձնած պարտավորություններից, այն է՝ հեղափոխությունից հետո սոցիալական արդարության վերականգման գաղափարից․ «Ամենահիմնական գաղափարը, որ պետք է վերականգնվեր դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, որ վերականգնվել էր ԱԺ-ի, կառավարության նկատմամբ՝ արդար և ազատ ընտրություններից հետո, չի վերականգնվելու դատական իշխանության նկամամբ։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նաև թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության նկատմամբ հանրային վստահության նվազեցման։ Վեթինգից հրաժարվելը բավական հիմնարար և բացասական ազդեցություն է ունենալու մեր հետագա զարգացման վրա։ Առանց դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորման և իրապես դատական իշխանության անկախության ապահովման, որևէ ժողովրդավարական զարգացում ՀՀ-ում հնարավոր չի լինելու»։