0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՌԴ-ն ինքնամեկուսանում է ժողովրդավարությունից. Միգրանտների վերաբերյալ խստացումները բնորոշ են ավտորիտար երկրներին

July 15, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է խստացնել իր երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Այս ֆոնին իրավապաշտպանները բարձրաձայնում են մարդու իրավունքի կոպտագույն խախտումների մասին։

 

Նշենք, որ  Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, ըստ որի միգրանտները ՌԴ ժամանելիս ստանալու են էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, որը տրամադրվելու է 10 տարով։ Բոլոր նրանք, ովքեր ժամանում են ՌԴ և ցանկանում են 30 օրից ավել մնալ պետք է ստանան այդ փաստաթուղթը, քանի որ միգրանտի ազգային անձնագիրն արդեն չի համարվի միգրանտի անձը հստատող փաստաթուղթ։ Փաստաթուղթը ստանալիս միգրանտները պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն և ստանան ID քարտ, որը վճարովի է լինելու։ ID քարտ-ի մեջ տեղադրված է լիելու չիպ և GPS-ի միջոցով միգրանտի տեղաշարժը մշտական հսկողության տակ է լինելու։  Միգրանտը նաև չի կարող 7 օրից ավել ժամանակով բացակայել իր մշտական բնակության վայրից։ Այլապես նա 8-րդ օրը կարող է 3 տարով արտաքսվել ՌԴ-ից։

 

Բացի սա աշխատանքային միգրանտը ՌԴ-ում հայտնվելիս պետք է գրանցվի օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, նշի, թե ինչ մասնագետ է ինքը և որևէ այլ աշխատանք չի կարող իրականացնել բացի իր նշած մասնագիտությունը։ Այսինքն, եթե միգրանտը նշում է, որ ինքը խոհարար է, ապա այլևս որևէ այլ աշխատանքի առաջարկ չի կարող ընդունել և աշխատել։ Օրենսդրական այս փոփոխությունը դեռևս ուժի մեջ չի մտել։

 
 
 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով  ՌԴ իշխանությունների կողմից օրենսդրական այս փոփոխությունները շատ ցայտուն օրինակ են այն ճշմարտության, որ եթե տվյալ պետության կառավարությունը վատ է վերաբերում իր պետության քաղաքացիներին, ապա չի կարող լավ վերաբերել նաև հարևան կամ այլ պետությունների քաղաքացիներին։ «Այս օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է ՌԴ իշխանությունների կողմից, տրամաբանական շարունակությունն է հանդիսանում այն ռեպրեսիվ մեթոդների, որը  հետևողականորեն ներդրում են և կիրառում են իրենց քաղաքացիների նկատմամբ և սահմանափակում են իրենց քաղաքացիների քաղաքական և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, քրեական հետապնդում են իրականացնում, ազատազրկում են։ Հիմա այդ կառավարման տրամաբանությունը որոշել են տարածել նաև միգրանտերի վրա և դա անխուսափելի էր։ Այս օրենսդրական նախաձեռնությունները տոտալ վերահսկողության մեխանիզմ են բոլոր այն անձանց վրա, ովքեր գտնվում են ՌԴ տարածքում»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ օրենսդրական այս նախաձեռնութուններով նախատեսված սահմանափակումները ուղղակիորեն հակասության մեջ են մտնում ՌԴ-ի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների հետ։ Խոսքը վերաբերում է ինչպես ՌԴ-ին որպես Եվրոպայի խորհրդին անդամակցող պետության կամ ՄԱԿ-ի անդամ պետության, այլև խոսքը վերաբերում է հենց իր իսկ կողմից նախաձեռնված, ստեղծած կառույցների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ «Այդ դեպքում ինչումն է կայանում ԵԱՏՄ-ի շրջանակներում նախատեսված արտոնությունների իմաստը, եթե հիմա նման սահմանափակումներ են մտցվում։ Իմաստը ո՞րն է, եթե դու այդ երկրի քաղաքացիներին զրկում ես ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքներից։ ՌԴ-ն այսպիսով ևս մեկ քայլ է կատարում երկաթյա վարագույրի ձևավորման ուղղությամբ։ Սա ՌԴ-ի ինքնամեկուսացումն է քաղաքակրթությունից, իր նախաձեռնած տարածաշրջանային կազմակերպություններից։

 

Սա բնորոշ է ավտորիտար և բռնապետական բնույթի կառավարություններին։ Սրա նպատակը ռեժիմի ինքնապաշտպանությունն է։ ՌԴ իշխանությունները մեկ նպատակ ունեն՝ ապահովելու ռեժիմի շարունակականությունը»,-ասաց Սաքունցը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը որպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ պետություն պետք է լրջորեն այդ տարածաշրջանային կառույցներում իր հետագա մնալու հարցը քննարկի, քանի որ նման մոտեցումը որևէ կերպ չի կարող համարվել բովանդակությամբ դաշնակցային։ «Արժեքային հիմքով լիովին տարբեր հարթություններում ենք գտնվում։ Քաղաքացիներին վերահսկողության տակ պահելն անթույլատրելի է։ ՀՀ-ն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ խնդիր ունի, եթե նրանք գտնվում են ՌԴ տարածքում։ Մենք լուրջ խնդիր ունենք երաշխավորելու, ապահովելու մեր քաղաքացիների իրավունքները և կանխելու այդ իրավունքների հնարավոր խախտումները, որոնք դառնում են շատ իրատեսական»,-ասաց մեր զրուցակիցը։

 

Մեր դիտարկմանը՝ ՌԴ իշխանությունները այս խստացումները համարում են ապօրինի միգրացիայի դեմ պայքարի անհրաժեշտ գործիքներ, իրավապաշտպանը նկատեց.«առհասարակ որևէ ապօրինության դեմ, ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու գործիքները պետք է լինեն իրենց էությամբ իրավական, դրանք չպետք է հիմնվեն մարդու իրավունքների խախտումների վրա, իսկ ՌԴ իշխանությունների առաջարկածը պատժիչ գործողություններն են։ Ապօրինի միգրացիան մարտահրավեր է մարդկանց խնդիրները լուծելու տեսանկյունից, ոչ թե նրանց հետապնդելու, պատժելու տեսանկյունից։ ՌԴ իշխանությունը ընտրել է միգրանտներին պատժելու մեխանիզմը, որը լրջագույն խնդիրների կհանգեցնի։ ՌԴ-ն կգնա ինքնամեկուսացման»։

 

1in.am

Դիտումներ՝ 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????