Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բռնապետին շնորհավորելը անթույլատրելի էր․ ՀՀ իշխանությունը պետք է ներողություն խնդրի բելառուս ժողովրդից

August 17, 2020

Տեսադարան

«Իմ մեջ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում, թե հեղափոխության օրակարգ ասվածն ինչ է պարունակում, որովհետև այն օրակարգում, որը առաջադրվեց Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին իրականացված թավշյա հեղափոխության արդյունքում, նման հարց չկա, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունը չպետք է հետամուտ լինեն ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին: Այսինքն՝ թավշյա հեղափոխության էությունն այն էր, որ մերժվել և իշխանությունից հեռացել էր այն ուժը և այն խմբավորումը, որը տարիներ շարունակ անպատիժ զանգվածաբար կոպտորեն խախտում էր մարդու իրավունքները և ընտրությունների կեղծմամբ զավթում պետությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հապշտապ շնորհավորանքին:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր ազդեցությունն է ունեցել հետխորհրդային տարածաշրջանի բռնապետական պետություններում, այդ թվում՝ Ադրբեջանում, նույն ՌԴ-ում և, իհարկե, Բելառուսում. «Բելառուսները կարողացան հաղթահարել բռնապետության կողմից ձևավորված վախի մթնոլորտը և ընդվզել, չհամակերպվել»:

 

Հիշեցնելով, թե Բելառուսում ընտրություններն ինչ խայտառակ խախտումներով են ուղեկցվել, ինչպիսի բռնություններ, դաժան խոշտանգումներ և ապօրինի ձերբակալություններ են տեղի ունեցել, Սաքունցն ասաց. «Եվ այս պայմաններում ասել, թե հայաստանյան օրակագից է բխում և շնորհավորել… դա որևէ կերպ չի տեղավորովում հեղափոխության օրակարգում: Դիվանագիտությունը ևս պետք է հիմնված լինի արժեքային հիմքի վրա. դու կա՛մ ավտորիտար կամ բռնապետական պետության դիվանագիտություն ունես, կա՛մ ժողովրդավարական, իրավական արժեհամակարգի վրա հիմնված դիվանագիտություն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Դիտումներ՝ 151

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????